00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելով՝ Արևմուտքը սեփական ծուղակն է ընկել

© AFP 2024 / Petras MalukasՏանկեր
Տանկեր - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Տանկեր
Բաժանորդագրվել
Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի ռազմավարությունը հետևյալն է՝ քայլ առ քայլ բարձրացնել դիմակայության աստիճանը, այսինքն՝ «գորտին դանդաղ եփել»։ Ռուսաստանը նույն կերպ դանդաղ եփում է Արևմուտքին, և այդ գործընթացում լուրջ հաջողությունների է հասել։
Ուկրաինային արևմտյան տանկեր՝ գերմանական «Լեոպարդներ», ամերիկյան «Աբրամսներ», բրիտանական «Չելենջերներ» մատակարարելու մասին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների պաշտոնական հայտարարություններից մի քանի ժամ անց «Politico» պարբերականը հայտնեց, որ կուլիսներում արդեն քննարկվում է հաջորդ քայլը՝ Կիևին ժամանակակից կործանիչների տրամադրումը։
Աղբյուրները լրագրողներին ասել են, որ Արևմուտքը հատուկ է աստիճանաբար ավելացնում ռազմական մատակարարումները Կիևին, որպեսզի Ռուսաստանի հուժկու արձագանքին չարժանանա։ Անանուն դիվանագետներից մեկը պարզաբանել է. «Արևմուտքի երկրներից շատերը կարծում են, որ եթե մենք Ուկրաինային մատակարարեինք այն ամբողջ տեխնիկան, որը նրանք խնդրել էին պատերազմի առաջին փուլում, ապա Ռուսաստանի կողմից հուժկու արձագանք կլիներ, այդ թվում՝ միջուկային»:
Դա նշանակում է, որ, Արևմուտքի կարծիքով, Ռուսաստանի «հուժկու արձագանքի» միակ գործիքը միջուկային զենքն է։ Քանի որ այն ճակատագրական ելք է ունենում, ամբողջ աշխարհում ձեռնպահ են մնում դրա կիրառումից՝ ողջախոհության նկատառումներից ելնելով։
Կիևին տանկեր մատակարարելը նոր մակարդակի է հասցնում Արևմուտք–ՌԴ դիմակայությունը. Զախարովա
Ըստ այդմ` Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի ռազմավարությունը հետևյալն է՝ գորտին դանդաղ եփել, այսինքն՝ քայլ առ քայլ բարձրացնել դիմակայության աստիճանը՝ չստիպելով նրան զգալ, որ վերջը մոտեցել է, և մնում է միայն սեղմել կարմիր կոճակը։ Սակայն մի խնդիր կա՝ Ռուսաստանը նույնքան դանդաղ եփում է Արևմուտքին և լուրջ հաջողությունների է հասել այդ գործընթացում։
ՆԱՏՕ-ի ներսում սկանդալներն ու վեճերը, որոնք ուղեկցում էին Կիևին տանկեր մատակարարելու որոշմանը, ամենևին էլ բեմադրված չէին։ Արևմուտքում բավականաչափ ուժեր կան, որոնք գիտակցում են, թե իրենց համար որքան վատ ու վտանգավոր է իրադարձությունների ներկայիս զարգացումը։ Միայն «գերմանական տանկերը Ուկրաինայում կռվելու են ռուսների դեմ» արտահայտությունն անդրադառնում է ազգային հիշողության այնպիսի խորքերին (ինչպես ռուսների, այնպես էլ եվրոպացիների), որ ենթագիտակցության մակարդակով հասկանալի կերպով փոխանցում է հակամարտության մեջ տեղի ունեցած որակական փոփոխությունները։
Բայց խոսքը միայն տանկերի մասին չէ։ Ուկրաինան պետք է կատարյալ հիբրիդային պատերազմ դառնար Արևմուտքի համար, և մի պահ թվաց, որ նույնիսկ դարձել է այդպիսին։ Ուկրաինացիները հիանալի զինվորներ են, ու բոլորին կարելի է զոհաբերել։ Մեղք չեն։ Միևնույն ժամանակ ենթադրվում էր, որ նրանք կռվելու են հին խորհրդային տեխնիկայով, որը շատ էր և՛ հենց Ուկրաինայում, և՛ շատ այլ երկրներում, հատկապես՝ Արևելյան Եվրոպայում: ՆԱՏՕ-ին կմնար հետախուզական և կապի ժամանակակից միջոցների ապահովումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վարձկաններով և որոշ ֆինանսական ներարկումներով սնուցումը։
Ըստ նախնական ծրագրի՝ ՌԴ–ն պետք է բոլոր առումներով տանջվեր Ուկրաինայում՝ սկզբում հսկայական կորուստներ կրելով ռազմական գործողությունների ընթացքում, իսկ հետո իր վերահսկողության տակ վերցնելով ավերված և թալանված (ինչպես պատերազմից, այնպես էլ երեք տասնամյակ տևած անտերությունից) տարածքները։ Ընդ որում` որքան դեպի արևմուտք, այնքան բնակչությունն ավելի հակառուսական պետք է տրամադրված լիներ։
Ռազմական հատուկ գործողության զարգացումը շտկումներ արեց այդ ծրագրերում: Չափազանց հանգիստ ընթացքը և աշնանային հարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի որոշ հաջողությունները վստահություն ներշնչեցին արևմտյան վերնախավին, թե Ռուսաստանին կարելի է զուտ ռազմական պարտության ենթարկել։
Գերմանիան կատարել է իր ընտրությունը, և նա խղճահարություն չի առաջացնում
Արևմուտքն այդպիսի ելքի համար ամեն ինչ դրել էր խաղասեղանին և հիմա բախվել է իր որոշման հետևանքներին։
Նա ստիպված եղավ ամբողջությամբ ապահովել Ուկրաինային, քանի որ այդ երկրի տնտեսությունից բան չի մնացել։ Այդպիսի ծավալուն ծախսերը ակնհայտորեն ներառված չէին նախնական ծրագրերում, և աճող տնտեսական ճգնաժամի իրավիճակում դրանք կարող են զգայուն դառնալ:
Խորհրդային ռազմական տեխնիկան ու արտասահմանյան հին նմուշները վերջացան: «Լեոպարդներ», «Աբրամսներ» և այլ ժամանակակից արևմտյան տեխնիկա մատակարարելու գաղափարը վատ է բոլոր առումներով` և՛ թանկ է, և՛ պետք է դատարկել սեփական պաշարները, և՛ հայտնի չէ, թե այդ տեխնիկան կկարողանա արժանապատվորեն դիմակայել ռուսական զորքերին և տեղի կլիմայական պայմաններին, և՛ հարցականի տակ է ուկրաինական որակյալ անձնակազմեր արագ պատրաստելու հնարավորությունը։ Սակայն այդ մատակարարումների այլընտրանք պարզապես չկա։
Բայց հիմա ավելի ու ավելի սուր է դրսևորվում ևս մեկ գլխացավ, որն Արևմուտքի համար կարող է ամենամեծը դառնալ` ուկրաինացիների թիվը շեշտակիորեն նվազում է։
Տեղեկություններ կան, որ ամբողջ Ուկրաինայում զորահավաքի հերթական ալիքն է սկսվել, ընդ որում՝ նախկինից շատ ավելի կոշտ մեթոդներով։ Երկրի զորահավաքային պահուստը մոտ է սպառմանը։ Փորձագետները համամիտ են, որ երևի ևս 200-300 հազար մարդ կհաջողվի հավաքել, ու վերջ։ Ընդհանրապես վերջ։
Իսկ դա նշանակում է, որ մի քանի ամսից (ամռանը-աշնանը) Արևմուտքը լուրջ խնդրի առաջ կկանգնի. նա պարզապես կռվելու համար մարդ չի ունենա։ Եվ ստիպված կլինի բարդ որոշում կայացնել՝ կա՛մ ընդունել իր պարտությունը՝ լքելով Ուկրաինային, ինչպես մեկուկես տարի առաջ լքեց Աֆղանստանին, կա՛մ պաշտոնապես ուղարկել սեփական բանակները Ռուսաստանի դեմ կռվելու։
Խնդիրն այն է, որ Արևմուտքը չի կարող առանց իր համար աղետալի հետևանքների ընդունել սեփական ձախողումն ու Մոսկվայի հաղթանակը։
Ռուսաստանում բազմիցս ասել են, այդ թվում՝ պետական ամենաբարձր մակարդակով, որ այս դիմակայությունը էքզիստենցիալ բնույթ է կրում, վտանգված է ՌԴ-ի գոյությունը։
Արևմուտքի վիճակը շատ ավելի բարդ է, քան պարզապես միաբևեռ աշխարհի կործանումը կամ նույնիսկ գլոբալ դոլարային համակարգի ճգնաժամը։ Աշխարհում արևմտյան գերիշխանության 500-ամյա համակարգը մոտեցել է իր վերջնական սպառմանը (առաջին հերթին ռեսուրսային և տնտեսական)։ Սպառվել է Արևմուտքի՝ լեռան արքայի, մոլորակի ամենազարգացած, ամենահարուստ, ամենահզոր, ամենաբարեկեցիկ, ամենաազատ, ընդհանուր առմամբ ամենաամենայի կարգավիճակում գտնվելու 500 տարին։ Եվ այս ամենը մեր աչքերի առաջ հոսում է մատների արանքով։
Ինչի՞ է պատրաստ Արևմուտքը, որպեսզի պահի, երկարացնի սովորական դարձած ստատուս քվոն։ Կասկած կա, որ ամեն ինչի։
Նա իր փրկության համար գործիք է ընտրել Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակը։ Այժմ Արևմուտքը գլորվում է իր ընտրած ճանապարհով և ավելի ու ավելի է նյարդայնանում, քանի որ իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես ինքն էր սպասում, ծրագրում և ցանկանում: Եվ մոտ ապագայում ստիպված կլինի պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք ուկրաինական ռազմի դաշտում վերմախտի, այսինքն` կներեք, բունդեսվերի և ՆԱՏՕ-ի այլ զինված ուժերի ու ռուսական բանակի դեմ առ դեմ հանդիպմանը։
Լրահոս
0