00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևին կործանիչներ մատակարարելու մասին խոսք անգամ լինել չի կարող. ԳԴՀ պաշտպանության նախարար

© AP Photo / Michael SohnԲորիս Պիստորիուս
Բորիս Պիստորիուս - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Բորիս Պիստորիուս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կանցլեց Շոլցն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան մարտական ինքնաթիռներ չի մատակարարելու և զինվորներ չի ուղարկելու Ուկրաինա «ոչ հիմա, ոչ ապագայում»։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կիևին կործանիչներ մատակարարելու մասին խոսք անգամ լինել չի կարող, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գերմանական Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով կործանիչներ ստանալու ուկրաինական կողմի ցանկությունը:
Պիստորիուսը պարզաբանել է, որ «կործանիչները իրենցից շատ ավելի բարդ համակարգեր են ներկայացնում, քան մարտական տանկերը, դրանք բոլորովին այլ գործողության շառավիղ և կրակային հզորություն ունեն»:
«Հակառակ դեպքում մենք կգնայինք այդ քայլին, որից հիմա ես կզգուշացնեի հեռու մնալ»,-ավելացրել է պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում էր, որ երբ արևմտյան երկրները հայտարարելե են Ուկրաինային տանկեր մատակարարելու մտադրության մասին, Վլադիմիր Զելենսկին խնդրել է օգնություն տրամադրել նաև ինքնաթիռների և հրթիռների տեսքով:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Գերմանիան մարտական ինքնաթիռներ չի մատակարարելու և զինվորներ չի ուղարկելու Ուկրաինա «ոչ հիմա, ոչ ապագայում»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի երկնքում «ոչ մի դեպքում» ոչ թռիչքային գոտի չի սահմանվի։ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան խուսափելու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիայից։
Ուկրաինայի էներգետիկային զանգվածային հարվածներով խափանվել են ՆԱՏՕ-ի փոխադրումները. ՌԴ ՊՆ
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի օրինական թիրախը կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:
Լրահոս
0