https://arm.sputniknews.ru/20230127/karmir-khachi-mijnvordutjamb-arcakhic-hajastan-e-teghapvokhvel-evs-3-hivand-54417063.html
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան. երկուսը քաղցկեղ ունեն
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան. երկուսը քաղցկեղ ունեն
Sputnik Արմենիա
Բուժառուներն Արցախից տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T11:38+0400
2023-01-27T11:38+0400
2023-01-27T11:52+0400
արցախ
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300279_0:139:1600:1039_1920x0_80_0_0_e4e1ff830f1b4524bb23f25d229da1e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Հիվանդները մինչ այդ բուժում են ստացել ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում»։Հիշեցնենք, որ արցախյան բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոնում» 16 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։Նշենք, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300279_177:0:1600:1067_1920x0_80_0_0_85774b822d6b5d34e5fcdc3ce01b478d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան. երկուսը քաղցկեղ ունեն
11:38 27.01.2023 (Թարմացված է: 11:52 27.01.2023) Բուժառուներն Արցախից տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է
Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիվանդները մինչ այդ բուժում են ստացել ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում»։
Նրանց մոտ ախտորոշված է եղել «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո»։
Հիշեցնենք, որ արցախյան բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոնում» 16 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Նշենք, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։