https://arm.sputniknews.ru/20230127/irany-hajtararum-e-adrbejani-despanatan-vra-en-hardzakvel-andznakan-drdapattsharnervov-54434638.html
Իրանը հայտարարում է` Ադրբեջանի դեսպանատան վրա են հարձակվել անձնական դրդապատճառներով
Իրանը հայտարարում է` Ադրբեջանի դեսպանատան վրա են հարձակվել անձնական դրդապատճառներով
Sputnik Արմենիա
Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները քննարկել են ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T15:27+0400
2023-01-27T15:27+0400
2023-01-27T15:28+0400
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
դեսպանատուն
զենք
հոսեյն ամիր աբդոլլահիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50178001_0:84:1600:984_1920x0_80_0_0_fa0df52253b029a9a531ad145e30cd05.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։ԻԻՀ ԱԳՆ-ն հայտնում է, որայդ կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար:Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերի հակաադրբեջանական արշավն է հրահրել հարձակումը։ Բաքուն հայտնել է դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին և վճռական պահանջ ներկայացրել Իրանին, այն է`գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին։Հիշեցնենք՝ հունվարի 27-ին 50-ամյա Յասին Հուսեյնզադեն մտել է դեսպանատան շենք և կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից՝ սպանելով անվտանգության մեկ աշխատակցի և վիրավորելով երկուսին: Նրան ձերբակալել են։Ըստ տեղական լրատվամիջոցների` տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով «Կալաշնիկով» ինքնաձիգը։
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50178001_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d119c1472600c9749d7bf665463bd72c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն, զենք, հոսեյն ամիր աբդոլլահիան
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն, զենք, հոսեյն ամիր աբդոլլահիան
Իրանը հայտարարում է` Ադրբեջանի դեսպանատան վրա են հարձակվել անձնական դրդապատճառներով
15:27 27.01.2023 (Թարմացված է: 15:28 27.01.2023) Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները քննարկել են ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում
Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտնում է, որայդ կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար:
«ԱԳ և ՆԳ նախարարներ Աբդոլլահիանն ու Վահիդին քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված հարձակման նպատակներն ու դրդապատճառները։ Դատելով ցուցմունքներից և նախնական դիտարկումներից՝ տղամարդը հարձակումն իրագործել է անձնական դրդապատճառներով», - նշված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյանալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերի հակաադրբեջանական արշավն է հրահրել հարձակումը։ Բաքուն հայտնել է
դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին և վճռական պահանջ ներկայացրել Իրանին, այն է`գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին։
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին 50-ամյա Յասին Հուսեյնզադեն մտել է դեսպանատան շենք և կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից՝ սպանելով անվտանգության մեկ աշխատակցի և վիրավորելով երկուսին: Նրան ձերբակալել են։
Ըստ տեղական լրատվամիջոցների` տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով «Կալաշնիկով» ինքնաձիգը։