00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինտեգրման կարիք կա. ԵԱՏՄ–ում բազա են ուզում ստեղծել երիտասարդական հետազոտությունների համար

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Բաժանորդագրվել
Աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին այսօր հատկապես կարևոր է եվրասիական ինտեգրման շրջանակում երիտասարդ մասնագետների ներգրավումը հետազոտական և վերլուծական աշխատանքներին։ Այս հարցն այսօր քննարկել են ԵԱՏՄ երկրների սլավոնական համալսարանների ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների համար եվրասիական տարածքում անհրաժեշտ է առանձին գիտավերլուծական հարթակ ստեղծել։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Բիշքեկ–Մինսկ–Երևան տեսակապի ժամանակ այս մասին ասաց Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը։
«Այսօր մի շարք հարթակներում մեր երիտասարդ մասնագետների հետազոտությունների հրապարակման հետ կապված սահմանափակումներ կան (Scopus, Web of Science)։ Հասկանալի է, թե դա որտեղից է գալիս, սակայն դա չի նշանակում, որ չի կարելի եվրասիական վերլուծական տարածքում նմանատիպ հարթակ ստեղծելու մասին մտածել», – նշել է պրոռեկտորը։
Ավետիսյանը կարևորում է նաև միասնական եվրասիական գիտական ռեսուրսային կենտրոն ստեղծելը, ինչը կարող է հեշտացնել երիտասարդ ուսումնասիրողների աշխատանքը և հավաստի փաստեր և վիճակագրական տվյալներ օգտագործել։ Բացի այդ, նա առաջարկել է եվրասիական տարածքի համար առաջնային ուղղություններով համատեղ ուսումնասիրությունների ժամանակ գիտական ղեկավարների ինստիտուտ կամ բանկ ձևավորել։
© Sputnik / Aram NersesyanՊարգև Ավետիսյան
Паргев Аветисян во время видеомоста Москва - Бишкек – Минск – Ереван на тему: Аналитическое сотрудничество славянских университетов в контексте развития евразийской интеграции (27 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Պարգև Ավետիսյան
Այդ նախաձեռնությունները կարող են իրականացվել արդեն իսկ 5 տարի գործող Եվրասիական տեղեկատվավերլուծական կոնսորցիումի շրջանակում` թույլ տալով բարձրացնել գիտավերլուծական փոխգործակցության մակարդակը։
«Բոլորը հասկանում են, որ ինտեգրացիան անհրաժեշտություն է, իսկ գիտությունը, կրթությունը, փորձագիտական, վերլուծական գործունեությունը լոկոմոտիվ են հանդիսանում դրա համար»,–ասել է Ավետիսյանը։
ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն իր հերթին նշեց, որ հետազոտողների ավագ սերունդը պահպանում էր կապը ԱՊՀ բոլոր երկրների հետ և շարունակում է հետաքրքիր նախագծեր իրականացնել։ Սակայն, նրա համոզմամբ, անհրաժեշտ է բարձրացնել եվրասիական ինտեգրման նախագծերի գրավչությունն ու ներգրավել երիտասարդներին։ Պողոսյանը նշեց, որ «Y» սերունդը հեռացել է ռուսալեզու ոլորտից հօգուտ անգլալեզուի, հետևաբար` դրա ներգրավմամբ աշխատանքներն ավելի են բարդացել. կրեատիվ գաղափարներ և ժամանակակից լուծումներ են անհրաժեշտ։
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պողոսյան
Геворг Погосян во время видеомоста Москва - Бишкек – Минск – Ереван на тему: Аналитическое сотрудничество славянских университетов в контексте развития евразийской интеграции (27 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Գևորգ Պողոսյան
«Մեզ պետք է համախմբի ոչ միայն անցյալը, այլև ներկան, ցանկալի է` նաև ապագան։ Ապագայի գրավիչ այս նախագիծը (Եվրասիական տեղեկատվավերլուծական կոնսորցիում) կարող է մոդել դառնալ, որին կմիանա երիտասարդությունը», – ասաց սոցիոլոգը։
Փաշինյանը ԵԱՏՄ զարգացման և որոշումների կայացման գործում կարևորում է երիտասարդության դերը
Կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան համաձայնեց հայ գործընկերների առաջարկներին և դրանք կարևոր համարել։ Նա հավելեց, որ երիտասարդ ուսումնասիրողները հսկայական թվով թեմաներ ունեն` ինտեգրացիոն հարցերից մինչև անվտանգության խնդիրներ։ Այդ համատեքստում Բորդյուժան ընդգծեց եվրասիական տարածքի գիտական և վերլուծական շրջանակների համատեղ աշխատանքի կարևորությունը։
«Մենք չենք թաքցնում, որ գիտնականների և վերլուծաբանների շարքում մենք երիտասարդ կադրերի հսկայական պակաս ունենք։ Մեր առաջնահերթ նպատակներից է նրանց հասկացնելը, թե ինչ իրավիճակում ենք, ուր է շարժվում մեր երկիրը, ինչպես է տեղի ունենում ինտեգրացիան և վերլուծական աշխատանքներին միանալը», – ասաց նա։
Նշենք, որ Եվրասիական տեղեկատվավերլուծական կոնսորցիումը ձևավորվել է 2018 թվականին։ Նպատակը ԵԱՏՄ երկրների ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմանն աջակցելն է` հիմնվելով դրանց որակական տեղեկատվավերլուծական ապահովման վրա։
Կոնսորցիումի ստեղծման ժամանակ համաձայնագիր կար 11 բուհերի հետ, այսօր դրանց թիվը հասել է 46-ի։ Ավելին` վերլուծաբաններն աշխատում են ավելի քան 35 ուղղություններով, ավելի քան 85 ծրագիր է իրականացվում։
Լրահոս
0