https://arm.sputniknews.ru/20230127/inchpes-e-tghamardy-krakvocner-ardzakum-iranum-adrbejani-despanatany-tesanjut-54419216.html
Ինչպես է տղամարդը կրակոցներ արձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատանը. տեսանյութ
Ինչպես է տղամարդը կրակոցներ արձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատանը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Իրանցի իրավապահներն արդեն ձերբակալել են 50-ամյա տղամարդուն, որը կրակ էր բացել Ադրբեջանի դեսպանատանը։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T12:25+0400
2023-01-27T12:25+0400
2023-01-27T13:07+0400
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
դեսպանատուն
կրակոց
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54418421_6:0:632:352_1920x0_80_0_0_660dc75056c944a09a5332dbc91586f7.jpg
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվելու պահը Տեսահսկող սարքերն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը մտնում շենք և կրակ բացում Կալաշնիկով ինքնաձիգից՝ սպանելով թիկնապահներից մեկին և վիրավորելով երկուսին։Հարձակվողն արդեն ձերբակալված է։ Պարզվել է, որ նա 50-ամյա Յասին Հուսեյնզադեն է։Նշվում է, որ նա երկու անչափահաս երեխաների հետ ավտոմեքենայով մոտեցել է դեսպանատանը։ Տղամարդը հենց շենքի մուտքի մոտ կրակ է բացել անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։Ըստ տեղական լրատվամիջոցների` տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով Կալաշնիկով ինքնաձիգը։Իրանի և Արևմուտքի միջև պրոքսի պատերազմում Ադրբեջանը խրտվիլակ է. իրանագետԻրանի ԱԳՆ-ն բավականին զուսպ է արձագանքել՝ խոստանալով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ցավակցական ուղերձում դեպքը ահաբեկչություն է որակել։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Видеозапись сегодняшнего нападение с камеры посольства Азербайджана в Тегеране, где был убит охранник из Азербайджана
Sputnik Արմենիա
Видеозапись сегодняшнего нападение с камеры посольства Азербайджана в Тегеране, где был убит охранник из Азербайджана
2023-01-27T12:25+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54418421_84:0:553:352_1920x0_80_0_0_51d7902e6b9350df3388a49eece432a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, դեսպանատուն, կրակոց, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, դեսպանատուն, կրակոց, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ինչպես է տղամարդը կրակոցներ արձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատանը. տեսանյութ
12:25 27.01.2023 (Թարմացված է: 13:07 27.01.2023) Իրանցի իրավապահներն արդեն ձերբակալել են 50-ամյա տղամարդուն, որը կրակ էր բացել Ադրբեջանի դեսպանատանը։
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվելու պահը Տեսահսկող սարքերն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը մտնում շենք և կրակ բացում Կալաշնիկով ինքնաձիգից՝ սպանելով թիկնապահներից մեկին և վիրավորելով երկուսին։
Հարձակվողն արդեն ձերբակալված է։ Պարզվել է, որ նա 50-ամյա Յասին Հուսեյնզադեն է։
Նշվում է, որ նա երկու անչափահաս երեխաների հետ ավտոմեքենայով մոտեցել է դեսպանատանը։ Տղամարդը հենց շենքի մուտքի մոտ կրակ է բացել անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։
Ըստ տեղական լրատվամիջոցների` տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով Կալաշնիկով ինքնաձիգը։
Իրանի ԱԳՆ-ն բավականին զուսպ է արձագանքել՝ խոստանալով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ցավակցական ուղերձում դեպքը ահաբեկչություն է որակել։