https://arm.sputniknews.ru/20230127/gazi-vatsharqvov-petq-che-zbaghvel-aatsn-zgushacnum-e-khardakhutjan-masin-54415897.html
«Գազի վաճառքով» պետք չէ զբաղվել. ԱԱԾ–ն զգուշացնում է խարդախության մասին
«Գազի վաճառքով» պետք չէ զբաղվել. ԱԱԾ–ն զգուշացնում է խարդախության մասին
Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն հայտնում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է իրենց անձնական տվյալները տրամադրեն չլիցենզավորված գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T10:55+0400
2023-01-27T10:55+0400
2023-01-27T11:05+0400
տեսանյութեր
տեսանյութ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
խարդախություն
«գազպրոմ արմենիա» ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54415511_0:0:1280:720_1920x0_80_0_0_ac33b2a8ca3d4d7a31a105229e0b1ba3.jpg
Սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։ ԱԱԾ-ն զգուշացնում է, որ այդ ամենը խարդախություն է։Պարզվել է` ՀՀ քաղաքացիները Instagram և Facebook սոցցանցերի Way to success (Հաջողության ուղին) անվանումով էջում նկատելով «Գազպրոմի» կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը` «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները։ Դրանից հետո վերջիններիս հետ Whatsapp հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմի» աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։Դեռևս 2022-ի հունիսի 6-ին ԿԲ–ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր․Սակայն ԱԱԾ–ում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ։Համացանցով առուվաճառքի միջոցով խարդախության դեպքերն աճել են. դատախազությունը զգուշացնում էԱԱԾ–ն կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54415511_160:0:1120:720_1920x0_80_0_0_4294faffb83ce6bb18069d376a82aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, խարդախություն, «գազպրոմ արմենիա» ընկերություն
տեսանյութեր, տեսանյութ, видео, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, խարդախություն, «գազպրոմ արմենիա» ընկերություն
«Գազի վաճառքով» պետք չէ զբաղվել. ԱԱԾ–ն զգուշացնում է խարդախության մասին
10:55 27.01.2023 (Թարմացված է: 11:05 27.01.2023) ԱԱԾ–ն հայտնում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է իրենց անձնական տվյալները տրամադրեն չլիցենզավորված գործունեություն իրականացնող կազմակերպություններին։
Սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։
ԱԱԾ-ն զգուշացնում է, որ այդ ամենը խարդախություն է։
Պարզվել է` ՀՀ քաղաքացիները Instagram և Facebook սոցցանցերի Way to success (Հաջողության ուղին) անվանումով էջում նկատելով «Գազպրոմի» կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը` «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները։ Դրանից հետո վերջիններիս հետ Whatsapp հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմի» աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։
Դեռևս 2022-ի հունիսի 6-ին ԿԲ–ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր․
«Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիայի» անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ–ում հաճախորդներ ներգրավել, առաջարկելով՝ ներդրումային ծրագրեր։ Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում ԿԲ վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների»։
Սակայն ԱԱԾ–ում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ։
ԱԱԾ–ն կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից։