00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Տիգրան Աբրահամյան
Շարունակաբար վնասում են Զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան
09:11
9 ր
Միրա Անտոնյան
Օգնություն տալը շատ նուրբ գործ է, պահանջում է նրբանկատ մոտեցում․ Միրա Անտոնյան
09:26
12 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից. Ռուսաստանում ՀՀ դեսպան

© Photo : press office of the Embassy of RA in RFՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վաղարշակ Հարությունյանը հարցազրույցում անդրադարձել է հարցին` արդյոք Հայաստանն ուզում է դուրս է գալու ՀԱՊԿ–ից, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից։ Այս մասին ՏԱՍՍ–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Դուք գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են որոշ հարցեր լինել, որոնք քննարկվում, և որոնց համար լուծումներ են գտնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ոչ ոք նրանցից չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի տարածաշրջան կատարած այցից հետո, չստորագրվեց, քանի որ հայկական կողմը ցանկանում էր այն վերջնական տեսքի բերել։ Այն մշակման փուլում է»,– ասել է նա։
Հարությունյանը նաև հերքել է որոշ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ՀՀ-ին հանել ՀԱՊԿ-ից։
«Նմանատիպ մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն համատեքստում, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են այն պայմանագրով, որոնք ստորագրվել են, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռ 90-ականներին, այժմ շարունակում են գործել։Դուք շատ լավ գիտեք, որ մեր առաջնորդների միջև տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են եղել։ Վարչապետն (Նիկոլ Փաշինյանը,– խմբ.) արդեն նշել է, որ կազմակերպությունից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը, մեր հարաբերությունները խորանում են»,– ասել է դեսպանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Ըստ Հարությունյանի` այս ամենը այն մարդկանց հայտարարություններ են, որոնք չեն հասկանում հայ–ռուսական հարաբերությունները։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն սրել առկա հակասությունները և աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան։
Լրահոս
0