https://arm.sputniknews.ru/20230127/emn-yndameny-qvogharkum-e-zakharvovan-hhum-brjuseli-araqelutjan-irakan-npataki-masin-54443657.html
ԵՄ–ն ընդամենը քողարկում է. Զախարովան` ՀՀ–ում Բրյուսելի առաքելության իրական նպատակի մասին
ԵՄ–ն ընդամենը քողարկում է. Զախարովան` ՀՀ–ում Բրյուսելի առաքելության իրական նպատակի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստություններից շատերը քողարկվում են Եվրամիության շղարշով։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T17:30+0400
2023-01-27T17:30+0400
2023-01-27T18:05+0400
եվրամիություն
եմ առաքելություն
մարիա զախարովա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/53010763_0:0:3120:1756_1920x0_80_0_0_684913efd501c7d394be3a3740dcb7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Եվրոպական միություն» անվանումը Արևմուտքի ռազմական նպատակներն իրականացնելու համար ընդամենը քողարկման տարբերակ է։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցին։«ԵՄ անվանումը մնում է տարբեր համաշխարհային գործերում ՆԱՏՕ–ի ակնհայտ դերը քողարկելու համար»,– ասաց Զախարովան։Դիվանագետի կարծիքով` եթե գործեն ԵՄ–ի միջոցով, ապա ՆԱՏՕ–ի ռազմական ձգտումների վերաբերյալ հարցեր այլևս չեն առաջանա։Այդ համատեքստում նա հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը, օրինակ, երբեք ռազմական դաշինք չի եղել, և այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե հրամանատարավարչական մեթոդներով, այլ կոնսենսուսով։Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարով։ Այնտեղ ներառվել է շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու է դրանք ու ուղարկելու է Բրյուսել։ Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդները անպաշտպան են լինելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։Առաքելությունը քաղաքացիական է, իսկ նպատա՞կը. փորձագետները` ՀՀ–ում ԵՄ դիտորդների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/53010763_335:0:3066:2048_1920x0_80_0_0_dd51b6a520fd18227a5bd91e6a6e5e47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, եմ առաքելություն, մարիա զախարովա, հայաստան
եվրամիություն, եմ առաքելություն, մարիա զախարովա, հայաստան
ԵՄ–ն ընդամենը քողարկում է. Զախարովան` ՀՀ–ում Բրյուսելի առաքելության իրական նպատակի մասին
17:30 27.01.2023 (Թարմացված է: 18:05 27.01.2023) ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստություններից շատերը քողարկվում են Եվրամիության շղարշով։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Եվրոպական միություն» անվանումը Արևմուտքի ռազմական նպատակներն իրականացնելու համար ընդամենը քողարկման տարբերակ է։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցին։
«ԵՄ անվանումը մնում է տարբեր համաշխարհային գործերում ՆԱՏՕ–ի ակնհայտ դերը քողարկելու համար»,– ասաց Զախարովան։
Դիվանագետի կարծիքով` եթե գործեն ԵՄ–ի միջոցով, ապա ՆԱՏՕ–ի ռազմական ձգտումների վերաբերյալ հարցեր այլևս չեն առաջանա։
«Ցանկացած առաքելություն պետք է աշխատի ի շահ այն երկրների ժողովուրդների, որտեղ նրանք տեղակայվելու են։ Ոչ թե պետք է սպասարկել առանձին խմբի շահերը, այլ աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Դիվանագիտություն, քաղաքականություն, բանակցային գործիքակազմ. դա կարող է օգնել։ Երբ քաղաքական ինստիտուտների քողի ներքո գործի են դրվում ռազմաքաղաքական դաշինքները, ապա այդ ամենը մեծ հարցականի տակ է դրվում»,– հավելեց նա։
Այդ համատեքստում նա հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը, օրինակ, երբեք ռազմական դաշինք չի եղել, և այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե հրամանատարավարչական մեթոդներով, այլ կոնսենսուսով։
Հիշեցնենք, որ
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարով։ Այնտեղ ներառվել է շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու է դրանք ու ուղարկելու է Բրյուսել։ Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդները անպաշտպան են լինելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։