00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի Սյունիք և Վայոց Ձոր զբոսաշրջային հոսքը խթանելու ծրագիր կա. դիվանագետներն անելիք ունեն

© Sputnik / Aram NersesyanПосетители канатной дороги в Цахкадзоре
Посетители канатной дороги в Цахкадзоре - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայից հետո դեպի սահմանամերձ մարզեր զբոսաշրջային հոսքերը կրճատվեցին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ընկերություններին առաջարկում է փոխհատուցել Սյունիքի և Վայոց Ձորի հյուրանոցներում իրենց աշխատակիցների կացության ծախսերի 60%–ը։ Նախագիծն արդեն իսկ հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման е-draft հարթակում։
Նախաձեռնությունն ուղղված է դեպի այդ մարզեր զբոսաշրջությունը խթանելուն։ Միջոցառման շահառու են համարվում այն իրավաբանական անձինք, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 2023 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում օգտվել են (ծառայությունները փաստացի մատուցվել են) տնտեսվարողի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից, ընդ որում` նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն առնվազն հինգ ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են շահառուի աշխատակիցները (ծառայությունը ստացող), իսկ փոխհատուցման գումարը չպետք է գերազանցի 3 մլն դրամը։
«Միջոցառման արդյունքում նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր, ինչը կստեղծի լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսվարողների համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը:
Նա նշեց, որ միջոցառմամբ աջակցությունը նախատեսվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում գործող տնտեսվարողների համար, քանի որ նշված մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով։
Մարգարյանը նշեց նաև, որ նախագիծը դեռևս ընդունված չէ, և նախագծով սահմանված դրույթներում կարող են փոփոխություններ լինել՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերից ստացված առաջարկություններնու դիտողությունները։
Հայաստանում 2023 թվականին կանխատեսվում է զբոսաշրջիկների մեծ հոսք. Սիսիան Պօղոսեան
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին կարևորեց առաջարկված ծրագրի իրականացումը, քանի որ երկու մարզերում էլ զբոսաշրջային ոլորտը լուրջ վնասներ է կրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նա հիշեցրեց, որ երկու մարզերն էլ բարձր զբոսաշրջային ներուժ ունեն, նախորդ տարիներին այցելությունների թիվը մեծ է եղել, իսկ այսօր այնտեղ գրեթե մարդ չկա։
«Այս ծրագրին զուգահեռ անհրաժեշտ է մարքեթինգային լուրջ աշխատանքներ իրականացնել, ընդ որում` ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Բացի այդ, մեր դիվանագետները պետք է հասնեն նրան, որ դեսպանատները չհայտարարեն, թե այդ մարզերը վտանգավոր են այցելությունների համար», – ասաց փորձագետը։
Ապրեսյանն աջակցման ծրագիրն արդիական է համարում նաև զբոսաշրջային պասիվ սեզոնին, քանի որ հենց այդ ժամանակահատվածում են հյուրանոցներն ամենաշատը վնաս կրում։ Նրա կարծիքով` կարևոր է այսօր քննարկումներ անցկացնելը շահագրգիռ բոլոր կողմերի հետ, կազմակերպել մի քանի միջոցառումներ (ցանկալի է` միջազգային մասշտաբի) զբոսաշրջիկների առավելագույն քանակ ներգրավելու համար։
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո դեպի Սյունիք և Վայոց Ձոր զբոսաշրջային հոսքերը կրճատվել են։ Ջերմուկում դադարել է գործել ճոպանուղին, որի ղեկավարությունը 2022 թվականի արդյունքներով նախատեսում էր գերակատարել 40 հազար այցելուների սովորական ցուցանիշը։
ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է Ջերմուկում հյուրանոցային բիզնեսին աջակցելու որոշումը։ Մասնավորապես` կփոխհատուցվեն նախորդ տարվա սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը։ Նախնական տվյալներով` պետբյուջեից այդ նպատակով 50 մլն դրամ կհատկացվի։ Միակ պայմանը` շահառուները չպետք է 100 հազար դրամից ավելի հարկային պարտք ունենան։
Անշարժ գույքի գներն աճում են. ագրեսիայի ենթարկված Ջերմուկում տները թանկացել են 13.5%-ով
Հավելենք, որ ընդհանուր առմամբ` դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն աճել են։ 2022 թվականի արդյունքներով Հայաստան այցելել է 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (816 հազար այցելու)։ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ կոմիտեի առաջնահերթ խնդիրներից մեկը միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիության աստիճանի բարձրացումն է։ Առաջիկայում այդ նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսված։
Լրահոս
0