00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար. դեսպան

Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Սերգեյ Կոպիրկին
Բաժանորդագրվել
Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ինտենսիվ աշխատանք է տարվում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանի ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորակազմը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այդ խնդրի լուծման ուղիներ գտնելու և Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար», — ասել է նա Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ:
Կոպիրկինը նշել է, որ ռուս խաղաղապահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ օգնում են մարդասիրական օգնության առաքմանը և բժշկական օգնության կարիք ունեցողներին դուրս բերելուն:
Դեսպանի խոսքով՝ փոխգործակցությունն իրականացվում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ խնդրի հնարավորինս արագ լուծման նպատակով։
«Հեշտ չէ հասնել այն պայմանավորվածություններին, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք», - ավելացրել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0