00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նույնը կարող էր լինել առաջնագծի ցանկացած ուղղությամբ». Աբրահամյանը` զորանոցի հրդեհի մասին

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` առաջնագծում ահռելի աշխատանք պետք է կատարվի, իսկ այդ ընթացքը բավականին դանդաղ է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վստահ է` զինված ուժերում այնպիսի իրավիճակ է տիրում, որ այնպիսի ողբերգություն, ինչպիսին էր Ազատ գյուղի վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհը, կարող էր լինել առաջնագծի ցանկացած ուղղությամբ։ Աբրահամյանն իր տեսակետը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում։ Նա այնտեղ է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին իր աջակցությունը հայտնելու համար։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների բռնության ենթարկված ծնողները, որոնք բռնության են ենթարկվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, կրկին քննչական կոմիտեում են. առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ։
«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ ամեն ինչ նորմալ է, առաջնագծում, զինված ուժերում խնդիրներ չունենք, կա՛մ սուտասաններ են, կա՛մ որևէ կերպ չեն տիրապետում ԶՈւ–ում կատարվողին։ Իշխանության մեջ նույնիսկ կան մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է տեղյակ լինեն ԶՈւ–ի հետ կապված կարևորագույն հարցերի, սակայն դրան էլ չեն տիրապետում։ Այն իրավիճակը, ինչը տեղ է գտել վերջին շրջանում, և վերջին ողբերգությունը` մեր 15 հայրենակցի հետ կապված, ցավալիորեն պետք է ասեմ, որ կարող էր արձանագրվել առաջնագծի տարբեր ուղղություններում»,– նշեց Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ Ազատ գյուղում գտնվող կացարանն իր տեսակով միակը չէ, և այդ իրավիճակը պետք է արագ փոփոխության ենթարկվի։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց` առաջնագծի մասին խոսելիս էլ պետք է հաշվի առնել այնտեղի բոլոր ենթակառուցվածքները, որովհետև դրանք չեն վերաբերում միայն կացարաններին կամ ճանապարհներին։ Առաջնագծի հետ կապված բոլոր դիտարկումներն ու գնահատականները պետք է հնչեցվեն ընդհանուր համատեքստում։
«Այն որ առաջնագծում մենք ահռելի աշխատանք ունենք, իսկ ընթացքը բավականին դանդաղ է, ու դա որևէ կերպ չի բավարարում ո՛չ զինծառայողների ծնողներին, ո՛չ էլ ՀՀ ցանկացած քաղաքացու։ Այսօր ԶՈւ–ում ոչ բարվոք իրավիճակ է, իսկ իշխանությունը հանցավոր անգործություն և անտարբերություն է ցուցաբերում, հիմնական ռեսուրսներն էլ ուղղում է իր սեփական անվտանգությունն ու քմահաճույքները բավարարելու համար»,– ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Լրահոս
0