https://arm.sputniknews.ru/20230126/jermukum-hangstacvoghneri-tivy-3-angam-nvazel-e-karavarutjuny-kpvokhhatuci-tsakhsery-54353067.html
Ջերմուկում հանգստացողների թիվը 3 անգամ նվազել է. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը
Ջերմուկում հանգստացողների թիվը 3 անգամ նվազել է. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը որոշել է փոխհատուցել Ջերմուկի շուրջ 20 հյուրանոցների ու հյուրատների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը` 50 մլն դրամի շրջանակում։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T12:08+0400
2023-01-26T12:08+0400
2023-01-26T12:12+0400
ջերմուկ
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
հհ կառավարություն
հյուրանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51470222_0:0:1600:901_1920x0_80_0_0_33cc1034dbab5a5039cdff3d4e35972f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով տուժած հանգստարանային քաղաքն առայսօր չի կարողանում վերադառնալ կյանքի բնականոն հուն։Կառավարության ուսումնասիրության համաձայն` հատկապես տուժել է զբոսաշրջային բիզնեսը` հյուրանոցներն ու հյուրատները։Նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ ռազմական հարձակման հհետևանքվ Ջերմուկի հյուրանոցները 2 ամիս ընդհանրապես դադարեցրել էին աշխատանքը։ Այսօր էլ անվտանգային պատճառներից ելնելով՝ Ջերմուկը զբոսաշրջիկների համար շարունակում է մնալ ոչ գրավիչ։ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանառությունը՝ 670 մլն դրամից դառնալով 294 մլն դրամ։Անշարժ գույքի գներն աճում են. ագրեսիայի ենթարկված Ջերմուկում տները թանկացել են 13.5%-ովՀանգստացողներին գրավելու համար հյոուրանոցների և հյուրատների մեծ մասը 2 անգամ նվազեցրել է նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ինքնարժեքի նվազեցմանն ուղղված քայլերի հետևանքով հաճախ տուժում է ծառայությունների որակը։Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը` նպաստելով մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51470222_32:0:1456:1068_1920x0_80_0_0_2df57821267dff2c91ff576815e807a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հհ կառավարություն, հյուրանոց
ջերմուկ, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հհ կառավարություն, հյուրանոց
Ջերմուկում հանգստացողների թիվը 3 անգամ նվազել է. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը
12:08 26.01.2023 (Թարմացված է: 12:12 26.01.2023) ՀՀ կառավարությունը որոշել է փոխհատուցել Ջերմուկի շուրջ 20 հյուրանոցների ու հյուրատների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը` 50 մլն դրամի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով տուժած հանգստարանային քաղաքն առայսօր չի կարողանում վերադառնալ կյանքի բնականոն հուն։
Կառավարության ուսումնասիրության համաձայն` հատկապես տուժել է զբոսաշրջային բիզնեսը` հյուրանոցներն ու հյուրատները։
Այս ոլորտի տնտեսվարողներին աջակցելու համար կառավարությոսւնը որոշել է փոխհատուցել Ջերմուկի շուրջ 20 հյուրանոցների ու հյուրատների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը` 50 մլն դրամի շրջանակում։
Նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ ռազմական հարձակման հհետևանքվ Ջերմուկի հյուրանոցները 2 ամիս ընդհանրապես դադարեցրել էին աշխատանքը։ Այսօր էլ անվտանգային պատճառներից ելնելով՝ Ջերմուկը զբոսաշրջիկների համար շարունակում է մնալ ոչ գրավիչ։ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանառությունը՝ 670 մլն դրամից դառնալով 294 մլն դրամ։
Հանգստացողներին գրավելու համար հյոուրանոցների և հյուրատների մեծ մասը 2 անգամ նվազեցրել է նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ինքնարժեքի նվազեցմանն ուղղված քայլերի հետևանքով հաճախ տուժում է ծառայությունների որակը։
Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը` նպաստելով մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: