https://arm.sputniknews.ru/20230126/hh-karvogh-en-nermutsel-chgrancvats-ajn-deghery-vorvonc-deficitn-unenq-anahit-avanesjan-54363005.html
«ՀՀ կարող են ներմուծել չգրանցված այն դեղերը, որոնց դեֆիցիտն ունենք». Անահիտ Ավանեսյան
«ՀՀ կարող են ներմուծել չգրանցված այն դեղերը, որոնց դեֆիցիտն ունենք». Անահիտ Ավանեսյան
Sputnik Արմենիա
ՀՀ առողջպահության նախարարի խոսքով` չգրանցված դեղերն անհրաժեշտ հավաստագիր ստանում են, և այնպես չէ, որ բոլոր անհրաժեշտ կարգավորումներով չեն անցնում։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T13:07+0400
2023-01-26T13:07+0400
2023-01-26T13:09+0400
հայաստան
դեղ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48646030_0:0:1600:901_1920x0_80_0_0_5a933fcf029b3e7ed3ac7dbc19f9b73f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա ՀՀ–ում, ներմուծողները կարող են առանց գրանցման դրանք այստեղ բերել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով դեղերի շուկայում առկա դեֆիցիտին։Sputnik Արմենիան անդրադարձել էր այս թեմային. դեռ նախորդ տարվա ավարտին շատերը դժգոհում էին, որ դեղատներում չկա այս կամ այն դեղը։ Դեղագործական ընկերություններից ահազանգում էին` բնակչության համար շատ կարևոր ու պահանջված դեղեր թույլ չեն տալիս ներկրել դրանց գրանցված չլինելու պատճառաբանությամբ։Նրա խոսքով` երբ դեղը չգրանցված է, չի նշանակում, որ այն չի անցնում բոլոր կարգավորող համակարգերով. այն անպայման հավաստագրվում է։Առողջապահության նախարարը հայտնեց` շաբաթական կտրվածքով մոնիտորինգ են անում, և եթե մի տեսակի դեղորայքի նվազում է արձանագրվում, քայլեր են ձեռնարկում այն ձեռք բերելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48646030_121:0:1544:1067_1920x0_80_0_0_1d0b0d65a931a859e822fbad6ea0abeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեղ, անահիտ ավանեսյան
հայաստան, դեղ, անահիտ ավանեսյան
«ՀՀ կարող են ներմուծել չգրանցված այն դեղերը, որոնց դեֆիցիտն ունենք». Անահիտ Ավանեսյան
13:07 26.01.2023 (Թարմացված է: 13:09 26.01.2023) ՀՀ առողջպահության նախարարի խոսքով` չգրանցված դեղերն անհրաժեշտ հավաստագիր ստանում են, և այնպես չէ, որ բոլոր անհրաժեշտ կարգավորումներով չեն անցնում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա ՀՀ–ում, ներմուծողները կարող են առանց գրանցման դրանք այստեղ բերել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով դեղերի շուկայում առկա դեֆիցիտին։
Sputnik Արմենիան անդրադարձել էր այս թեմային. դեռ նախորդ տարվա ավարտին շատերը դժգոհում էին, որ դեղատներում չկա այս կամ այն դեղը։ Դեղագործական ընկերություններից ահազանգում էին` բնակչության համար շատ կարևոր ու պահանջված դեղեր թույլ չեն տալիս ներկրել դրանց գրանցված չլինելու պատճառաբանությամբ։
«Միջազգային դեղագործական շուկայում բավական դեֆիցիտ կա, կա հումքի և լոգիստիկ շղթաների խնդիր։ Խնդրի լուծման համար մի շարք որոշումներ ենք կայացրել, և մինչև կկարգավորվի արտադրություններում հարցը, հնարավորություն ենք ընձեռել ՀՀ ներմուծել որոշ դեղեր առանց գրանցման»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` երբ դեղը չգրանցված է, չի նշանակում, որ այն չի անցնում բոլոր կարգավորող համակարգերով. այն անպայման հավաստագրվում է։
Առողջապահության նախարարը հայտնեց` շաբաթական կտրվածքով մոնիտորինգ են անում, և եթե մի տեսակի դեղորայքի նվազում է արձանագրվում, քայլեր են ձեռնարկում այն ձեռք բերելու համար։