https://arm.sputniknews.ru/20230126/hajastanum-nakhatesvats-e-110-tumvo-tuper-karucel-dprvocneri-harevanutjamb-54354904.html
Հայաստանում նախատեսված է 110 «Թումո տուփեր» կառուցել դպրոցների հարևանությամբ
Հայաստանում նախատեսված է 110 «Թումո տուփեր» կառուցել դպրոցների հարևանությամբ
Sputnik Արմենիա
Հայաստանում Թումո տուփեր կկառուցվեն ՀՀ բոլոր համայնքներում։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T12:21+0400
2023-01-26T12:21+0400
2023-01-26T12:23+0400
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
դպրոց
աշակերտ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1c/25931667_0:84:1601:984_1920x0_80_0_0_39ea1d368df512ad125e517922576485.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Սիմոնյան» կրթական հիմնադրամը ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների հարևանությամբ 2 նոր «Թումո» կենտրոններ կկառուցի` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջնակներում։Որոշման նախագիծն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում, որով նոր կենտրոնների կառուցման համար հատկացվել են անհրաժեշտ հողատարածքներ։«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակներըՏուփերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք կառուցվում են շարժական կոնստրուկցիաներից, դրանց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, և անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղափոխել:Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ նման «Թումո տուփեր» ավելի վաղ ընդունած որոշումներով հիմնադրամը նախատեսվում է կառուցել նաև Սևան, Արթիկ, Բերդ և Կապան համայնքներում։ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ նախատեսված 110 «Թումո տուփերի» կառուցմամբ տեխնոլոգիական կրթության կենտրոններով կծածկվի ՀՀ ամբողջ տարածքը։ Բոլոր համայնքների երեխաները հնարավորություն կունենան կենտրոններ այցելելու։«Շատ կարևորում եմ, որ դրանք կառուցվում են հենց դպրոցների հարևանությամբ` դպրոցների զարգացման տեսանկյունից»,– ասաց Անդրեասյանը։Տավուշի մարզում «Թումոյի» շարժական կենտրոն կկառուցվիՆա նաև տեղեկացրեց, որ կառավարության այսօր հաստատած որոշման արդյունքում Ախուրյան համայնքի ավելի քան 900 և Փանիկի 300 երեխաներ հնարավորություն կստանան իրենց կարողությունները զարգացնել «Թումո» կենտրոններում։Ներկա պահին «Թումո»կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում ու Դիլիջանում։Հայաստանից դուրս ևս արդեն 7 «Թումո»կենտրոն է գործում։ Նման կրթական կենտրոններ ունենալու վերաբերյալ հետաքրքրվածություն են հայտնել նաև Ճապոնիայի, Մեքսիկայի ներկայցուցիչները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1c/25931667_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4bd4ecc6475b7a9661a45221a57b3e2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, դպրոց, աշակերտ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, դպրոց, աշակերտ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Հայաստանում նախատեսված է 110 «Թումո տուփեր» կառուցել դպրոցների հարևանությամբ
12:21 26.01.2023 (Թարմացված է: 12:23 26.01.2023) Հայաստանում Թումո տուփեր կկառուցվեն ՀՀ բոլոր համայնքներում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Սիմոնյան» կրթական հիմնադրամը ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների հարևանությամբ 2 նոր «Թումո» կենտրոններ կկառուցի` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջնակներում։
Որոշման նախագիծն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում, որով նոր կենտրոնների կառուցման համար հատկացվել են անհրաժեշտ հողատարածքներ։
Տուփերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք կառուցվում են շարժական կոնստրուկցիաներից, դրանց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, և անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղափոխել:
Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ նման «Թումո տուփեր» ավելի վաղ ընդունած որոշումներով հիմնադրամը նախատեսվում է կառուցել նաև Սևան, Արթիկ, Բերդ և Կապան համայնքներում։
««Թումոյի» գործընկերները նախատեսել են 110 նման «Թումո տուփեր» ունենալ ՀՀ տարբեր բնակավայրերում։ Երևանում ևս նախատեսվում է երկու նոր խոշոր «Թումո» կենտրոններ ունենալ»,– ասաց Սանոսյանը` հավելելով, որ դրանց համար տարածքի ընտրության հարցերն այս պահին ընթացքի մեջ են։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ նախատեսված 110 «Թումո տուփերի» կառուցմամբ տեխնոլոգիական կրթության կենտրոններով կծածկվի ՀՀ ամբողջ տարածքը։ Բոլոր համայնքների երեխաները հնարավորություն կունենան կենտրոններ այցելելու։
«Շատ կարևորում եմ, որ դրանք կառուցվում են հենց դպրոցների հարևանությամբ` դպրոցների զարգացման տեսանկյունից»,– ասաց Անդրեասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության այսօր հաստատած որոշման արդյունքում Ախուրյան համայնքի ավելի քան 900 և Փանիկի 300 երեխաներ հնարավորություն կստանան իրենց կարողությունները զարգացնել «Թումո» կենտրոններում։
Ներկա պահին «Թումո»կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում ու Դիլիջանում։
Հայաստանից դուրս ևս արդեն 7 «Թումո»կենտրոն է գործում։ Նման կրթական կենտրոններ ունենալու վերաբերյալ հետաքրքրվածություն են հայտնել նաև Ճապոնիայի, Մեքսիկայի ներկայցուցիչները։