https://arm.sputniknews.ru/20230126/hajastani-hakarakvordnery-fransiaji-hakarakvordnern-en-ngn-ghekavar-darmanen-54369244.html
Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. ՆԳՆ ղեկավար Դարմանեն
Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. ՆԳՆ ղեկավար Դարմանեն
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախկին դեսպանը պատմել է` ինչ հանգամանքներում է արվել այդ հայտարարությունը։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T14:12+0400
2023-01-26T14:12+0400
2023-01-26T14:12+0400
ֆրանսիա
հայաստան
արցախ
ժոնաթան լաքոտ
մուրադ փափազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54367687_0:0:1601:901_1920x0_80_0_0_6d0351ff4edc868ba02a6ffdf2080a37.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։«Հայաստանի հակառակորդը Ֆրանսիայի հակառակորդն է»։ Ժերալդ Դարմանեն, ներքին գործերի նախարար, որը նախագահին և կառավարությանը ներկայացնում է CCAF–ի ամենամյա ընթրիքին», – Դարմանենին կարճ ներկայացրել է Լաքոտը։Ավելի վաղ խորհրդի ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանն ու Արա Թոռանեանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և մանրամասն քննարկել ՀՀ–ի և ԼՂ–ի անվտանգության հարցերը։ Մասնավորապես, նրանք Ֆրանսիայի առաջնորդի ուշադրությունը հրավիրել են ԼՂ–ում առկա հումանիտար ճգնաժամի վրա, որը կարող է իսկական աղետի վերածվել։Համայնքի ակտիվիստները շնորհակալություն են հայտնել նախագահին իրենց ցուցաբերված ուշադրության համար, հայտարարել Ֆրանսիայի կողմից օգնության անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ Փարիզն ավելի ու ավելի ակտիվորեն կներգրավվի ԼՂ–ի բնակչության անվտանգությունն ապահովելու գործին։Հիշեցնենք, որ ՀՀ իշխանություններն արգելել են Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Փափազյանն իր հերթին դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և պահանջել, որ դատարանն ԱԱԾ–ին պարտավորեցնի հեռացնել իր անունը անցանկալի անձանց ցանկից։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54367687_0:0:1423:1067_1920x0_80_0_0_a4db0ccaa1e9cc5b2b3e88ca3d10d581.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, արցախ, ժոնաթան լաքոտ, մուրադ փափազյան
ֆրանսիա, հայաստան, արցախ, ժոնաթան լաքոտ, մուրադ փափազյան
Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. ՆԳՆ ղեկավար Դարմանեն
Ֆրանսիայի նախկին դեսպանը պատմել է` ինչ հանգամանքներում է արվել այդ հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։ Այս մասին
Twitter–ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Հայաստանի հակառակորդը Ֆրանսիայի հակառակորդն է»։ Ժերալդ Դարմանեն, ներքին գործերի նախարար, որը նախագահին և կառավարությանը ներկայացնում է CCAF–ի ամենամյա ընթրիքին», – Դարմանենին կարճ ներկայացրել է Լաքոտը։
Ավելի վաղ խորհրդի ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանն ու Արա Թոռանեանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և մանրամասն քննարկել ՀՀ–ի և ԼՂ–ի անվտանգության հարցերը։ Մասնավորապես, նրանք Ֆրանսիայի առաջնորդի ուշադրությունը հրավիրել են ԼՂ–ում առկա հումանիտար ճգնաժամի վրա, որը կարող է իսկական աղետի վերածվել։
Համայնքի ակտիվիստները շնորհակալություն են հայտնել նախագահին իրենց ցուցաբերված ուշադրության համար, հայտարարել Ֆրանսիայի կողմից օգնության անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ Փարիզն ավելի ու ավելի ակտիվորեն կներգրավվի ԼՂ–ի բնակչության անվտանգությունն ապահովելու գործին։
Հիշեցնենք, որ
ՀՀ իշխանություններն արգելել են Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Փափազյանն իր հերթին
դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և պահանջել, որ դատարանն ԱԱԾ–ին պարտավորեցնի հեռացնել իր անունը անցանկալի անձանց ցանկից։