00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանի և ԵՄ–ի միջև առկա գործընթացն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է. Բալասանյան

Բալասանյան. Հայաստանի ու ԵՄ–ի միջև առկա գործընթացն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ԵՄ–ի ակտիվացմանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանի բրյուսելյան այցին։
Հայաստանի ու ԵՄ–ի միջև առկա գործընթացը դասական իմաստով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է, իսկ դա չափազանց վտանգավոր խաղ է, ինչի հետևանքները շատ ցավոտ են լինելու մեր ժողովրդի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Հունվարի 23-ին ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել էր Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։Իսկ այսօր Երևան է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ Նա կգլխավորի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը։
«Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները մեզ համար ուսանելի պետք է լինեին, որպեսզի հասկանայինք, որ Եվրոպայի հետ նման մակարդակի հարաբերությունների կառուցումը մեզ ոչինչ չի տալու։ Լինելու են խոստումներ, լինելու են մի քանի հարյուր միլիոն եվրոյի ներդրումներ, ինչը շատ փոքր թիվ է մեր արտաքին առևտրի հաշվեկշռում։ ԵՄ–ն մեզ երբեք զենք չի տալու, նրա զինված բաղադրիչը ՆԱՏՕ–ն է, որը երբեք Հայաստանին սպառազինություն չի տրամադրել, քանի որ դա հակասում է հենց հյուսիսատլանտյան դաշինքի դոկտրինին»,– ասաց Բալասանյանը։
Միջազգայնագետի դիտարկմամբ` ՀՀ–ԵՄ հարաբերությունները սահմանափակվում են ընդհանուր բնույթի հարցերով և ինչ–ինչ ոլորտներում որոշակի համագործակցությամբ, բայց եթե ԵՄ–ն դրդի Հայաստանին, որպեսզի վերջինս փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը, ապա այդ դեպքում կլինի Ռուսաստանի բավականին կոշտ պատասխանը։ Ըստ նրա` եթե մեր իշխանությունը շարունակի հաշվի չառնել տարածաշրջանային պետությունների, մեր դաշնակիցների կարծիքները և գլխապատառ նետվի Արևմուտքի գիրկը, ապա դա միանշանակ արկածախնդրություն կլինի։
«Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերվել իհարկե պետք է, սակայն այս պահին, երբ մեր ռազմաքաղաքական դաշնակիցը, որի հետ գտնվում ենք նույն անվտանգային համակարգում, թշնամական հարաբերություններ ունի բովանդակ Արևմուտքի հետ, պատեհ պահը չէ հարաբերություններ խորացնել ԵՄ–ի հետ։ Երբ Ուկրաինայում գործընթացները կարգավորվեն, նոր այդ դեպքում կարելի է մտածել ԵՄ–ի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին` միշտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համագործակցությունը չհակասի մեր պետական շահերին»,– ասաց մեր զրուցակիցը։
ՀՀ–ում ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն մտցնել տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ
Անդրադառնալով նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի բրյուսելյան այցին և հանդիպումներին` Բալասանյանն ընդգծեց, որ այն երկրներին, որոնց անվտանգության երաշխիքներ է տալիս ԵՄ–ն, դրանք ուղղակի սկսում են քանդվել, հետևաբար հենց այդ երաշխիքներից պետք է զգուշանալ։
«Եթե Եվրոպայի աջակցությունը միայն երկամյա ժամկետով դիտորդական առաքելությունն է, ապա դա լուրջ անվտանգային երաշխիք չի կարող համարվել։ Եվ որքան մենք շուտ հասկանանք դա և շուտ առերեսվենք իրականության հետ, այդքան մեր պետությունն ավելի կշահի` խուսափելով փորձություններից»,– ասաց Բալասանյանը։
Միջազգայնագետի կարծիքով` կոմպլեմենտար քաղաքականությունը դաշնակցի շահերի հաշվին գործունեություն ծավալելը չէ, դաշնակցի թշնամու հետ համագործակցությունը խորացնելը չէ։ Ըստ նրա` ՀՀ իշխանության վարքագիծը կամ քաղաքական կարճատեսություն է, կամ էլ առկա է Հայաստանը վերջնականապես Ռուսաստանից կտրելու հստակ միտում։
Լրահոս
0