https://arm.sputniknews.ru/20230126/finlandiaji-ev-shvediaji-het-nato-i-temajvov-banakcutjunnery-hima-animast-en-chavushoghlu-54390689.html
Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ի թեմայով բանակցությունները հիմա անիմաստ են. Չավուշօղլու
Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ի թեմայով բանակցությունները հիմա անիմաստ են. Չավուշօղլու
Sputnik Արմենիա
Հունվարի 24–ին հայտնի էր դարձել, որ Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի միջև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք... 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T18:10+0400
2023-01-26T18:10+0400
2023-01-26T18:19+0400
մևլութ չավուշօղլու
թուրքիա
նատօ
շվեդիա
ֆինլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451538_0:0:1600:901_1920x0_80_0_0_272766064637f38c82f6255a3a31076a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ մեխանիզմն այժմ իմաստ չունի, այդ պատճառով այն հետաձգվել է։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները վատացել են վերջին մի քանի օրերի ընթացքում Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ցույցերի և դանիական «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից շվեդական իշխանություններից ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալուց հետո Ղուրանն այրելու պատճառով։Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայից աջակցություն չի ստանա. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս ունենա, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա հայտին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ բանակցությունները հետաձգվել են Անկարայի պահանջով:Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան։Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար
թուրքիա
շվեդիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451538_0:0:1512:1134_1920x0_80_0_0_0533267b94d150982b144d87d5d9ad7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մևլութ չավուշօղլու, թուրքիա, նատօ, շվեդիա, ֆինլանդիա
մևլութ չավուշօղլու, թուրքիա, նատօ, շվեդիա, ֆինլանդիա
Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ի թեմայով բանակցությունները հիմա անիմաստ են. Չավուշօղլու
18:10 26.01.2023 (Թարմացված է: 18:19 26.01.2023) Հունվարի 24–ին հայտնի էր դարձել, որ Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի միջև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք նախատեսված էին փետրվարին, անորոշ ժամկետով հետաձգվել են:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ մեխանիզմն այժմ իմաստ չունի, այդ պատճառով այն հետաձգվել է։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները վատացել են վերջին մի քանի օրերի ընթացքում Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ցույցերի և դանիական «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից շվեդական իշխանություններից ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալուց հետո Ղուրանն այրելու պատճառով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս ունենա, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա հայտին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ բանակցությունները հետաձգվել են Անկարայի պահանջով:
«Այս պայմաններում եռակողմ բանակցություններն անիմաստ են: Ո՞րն է մեխանիզմի էությունը: Այն, որ հուշագրի պայմանները ճշտորեն կատարվեն։ Բայց ներկայիս իրավիճակը դժվար թե բանակցությունների համար անհրաժեշտ առողջ մթնոլորտ ստեղծի։ Շվեդիան լուրջ քայլեր չի ձեռնարկել հուշագրի պայմանները կատարելու համար` տարբեր պատճառներ բերելով, թե իբր փոխում են օրենքները, սահմանադրությունը։ Այդ պատճառով մեխանիզմի աշխատանքն իմաստ չունի»,-հայտարարել Է Չավուշօղլուն այսօր սերբ գործընկերոջ հետ Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան։