https://arm.sputniknews.ru/20230126/errvord-khnbi-zinhashmandamnery-dramakan-pvokhhatucman-iravunq-kstanan-54340148.html
Երրորդ խմբի զինհաշմանդամները դրամական փոխհատուցման իրավունք կստանան
Երրորդ խմբի զինհաշմանդամները դրամական փոխհատուցման իրավունք կստանան
Sputnik Արմենիա
Աշխատանքի և սոիալական հարցերի նախարարությունն առաջարկում է սահմանել միջանկյալ փոխհատուցման չափեր` 25-75 հազարի սահմաններում։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T11:33+0400
2023-01-26T11:33+0400
2023-01-26T11:45+0400
հաշմանդամ
արցախ
արցախյան պատերազմ
փոխհատուցում
հհ կառավարություն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28370928_0:165:1600:1065_1920x0_80_0_0_a919fc12300e64171eb36f64acc35fd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված ու հետագայում 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողները չեն զրկվի փոխհատուցումից։ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ առաջարկվում է վերանայել Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրվող դրամական փոխհատուցման չափերը։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է անհետաձգելի կարգով հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կսահմանվեն փոխհատուցման միջանկյալ չափեր։44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ–ում հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ավելացել է 1400–ովՄասնավորապես` երրորդ խմբի հաշմանդամների համար առաջարկվում են հետևյալ փոխհատուցման չափերը. սպայական կազմի զինծառայողների համար` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողների, կամավորականների համար` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողների համար` 25 000 դրամ:Նշենք, որ նոր նախագծով առաջարկվող փոխհատուցման չափերը ժամանակավոր բնույթ են կրում և նպատակ ունեն մեղմել 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական դրությունը։Այս տարի 8262 անձի տրամադրվել է 20 000 աջակցող միջոց. նախարարը` Հաշմանդամների օրվա առթիվԲանն այն է, որ 2023 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որով նախատեսված է վերափորձաքննության արդյունքում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում սպայական կազմի զինծառայողներին վճարել ամսական 74 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային զինծառայողներին, կամավորականներին` 66 000 դրամ։ Պարտադիր ժամկետային զինծառայողները ևս փետրվարի 1-ից կստանան 66 000 դրամ։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն` 2022 թ–ի օգոստոսի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել 114 զինծառայող, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ և հիմնադրամի շահառուներ: Իսկ վերափորձաքննության արդյունքում զրկվել են փոխհատուցման իրավունքից։Առաջարկվող նոր օրենքով նախատեսվում է, որ հիմնադրամի շահառուների թիվը կավելանա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով շուրջ 160 անձանցով, որոնցից 20-ը` սպաներ, 60-ը` պայմանագրային, զորահավաքային և կամավորական, 80-ը` պարտադիր ժամկետային:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28370928_84:0:1504:1065_1920x0_80_0_0_699935bc988320c980cfd85060e98674.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաշմանդամ, արցախ, արցախյան պատերազմ, փոխհատուցում, հհ կառավարություն, հայաստան, ադրբեջան
հաշմանդամ, արցախ, արցախյան պատերազմ, փոխհատուցում, հհ կառավարություն, հայաստան, ադրբեջան
Երրորդ խմբի զինհաշմանդամները դրամական փոխհատուցման իրավունք կստանան
11:33 26.01.2023 (Թարմացված է: 11:45 26.01.2023) Աշխատանքի և սոիալական հարցերի նախարարությունն առաջարկում է սահմանել միջանկյալ փոխհատուցման չափեր` 25-75 հազարի սահմաններում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված ու հետագայում 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողները չեն զրկվի փոխհատուցումից։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ առաջարկվում է վերանայել Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրվող դրամական փոխհատուցման չափերը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է անհետաձգելի կարգով հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կսահմանվեն փոխհատուցման միջանկյալ չափեր։
Մասնավորապես` երրորդ խմբի հաշմանդամների համար առաջարկվում են հետևյալ փոխհատուցման չափերը. սպայական կազմի զինծառայողների համար` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողների, կամավորականների համար` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողների համար` 25 000 դրամ:
Գործող օրենքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու են հանդիսանում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները, իսկ այն զինծառայողները, որոնք վերափորձաքննության արդյունքում ճանաչվում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, դադարում են փոխհատուցում ստանալ։ Օրենքի այս դրույթը շահառուների շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել։
Նշենք, որ նոր նախագծով առաջարկվող փոխհատուցման չափերը ժամանակավոր բնույթ են կրում և նպատակ ունեն մեղմել 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական դրությունը։
Բանն այն է, որ 2023 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որով նախատեսված է վերափորձաքննության արդյունքում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում սպայական կազմի զինծառայողներին վճարել ամսական 74 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային զինծառայողներին, կամավորականներին` 66 000 դրամ։ Պարտադիր ժամկետային զինծառայողները ևս փետրվարի 1-ից կստանան 66 000 դրամ։
Նշենք, որ ներկայում երկրորդ խմբի հաշմանդամների դեպքում վերոհիշյալ խմբերի համար նախատեսված են համապատասխանաբար 200 000, 150 000 և 100 000 դրամ` պարտադիր ժամկետային կազմի համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն` 2022 թ–ի օգոստոսի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել 114 զինծառայող, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ և հիմնադրամի շահառուներ: Իսկ վերափորձաքննության արդյունքում զրկվել են փոխհատուցման իրավունքից։
Առաջարկվող նոր օրենքով նախատեսվում է, որ հիմնադրամի շահառուների թիվը կավելանա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով շուրջ 160 անձանցով, որոնցից 20-ը` սպաներ, 60-ը` պայմանագրային, զորահավաքային և կամավորական, 80-ը` պարտադիր ժամկետային: