https://arm.sputniknews.ru/20230126/baqvi-plany-hetevjaln-e-pashinjany-hajtnec-lachini-mijancqy-erb-ev-inchi-hamar-kbacen-54339042.html
Բաքվի պլանը հետևյալն է. Փաշինյանը հայտնեց` Լաչինի միջանցքը երբ և ինչի համար կբացեն
Բաքվի պլանը հետևյալն է. Փաշինյանը հայտնեց` Լաչինի միջանցքը երբ և ինչի համար կբացեն
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բաքուն էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է տանում։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T11:17+0400
2023-01-26T11:17+0400
2023-01-26T14:19+0400
բաքու
լաչինի միջանցք
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54307006_0:111:1601:1011_1920x0_80_0_0_7f84586b8987bf418e812d5338203208.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Բաքվի պլանը հետևյալն է` ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ–որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում ԼՂ հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ավելի է ուժեղանում։Նամակ եմ պատրաստում. Թովմասյանը` Բաքվի կողմից արցախցի երեխաներին հոգեբանորեն ճնշելու մասինՓաշինյանը նշեց, որ այս առումով դեր ունեցավ հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանների» տեսանյութը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
բաքու
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54307006_0:0:1421:1066_1920x0_80_0_0_2a6f514a1301af927cfae50f51e95192.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, լաչինի միջանցք, նիկոլ փաշինյան
բաքու, լաչինի միջանցք, նիկոլ փաշինյան
Բաքվի պլանը հետևյալն է. Փաշինյանը հայտնեց` Լաչինի միջանցքը երբ և ինչի համար կբացեն
11:17 26.01.2023 (Թարմացված է: 14:19 26.01.2023) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բաքուն էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է տանում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Բաքվի պլանը հետևյալն է` ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ–որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բաքուն մտադիր է մի քանի օրով միջանցքը բացել` ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը, հետո կրկին մի քանի օրով փակել։ Եվ այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն։ Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում ԼՂ հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ավելի է ուժեղանում։
Փաշինյանը նշեց, որ այս առումով դեր ունեցավ հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանների» տեսանյութը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։