https://arm.sputniknews.ru/20230126/armen-shahgeldjann-arden-karvogh-e-marzel-elitar-timer-nran-shnvorhavvorel-e-nikita-simvonjany-54321566.html
Արմեն Շահգելդյանն արդեն կարող է մարզել «էլիտար» թիմեր. նրան շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանը
Արմեն Շահգելդյանն արդեն կարող է մարզել «էլիտար» թիմեր. նրան շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանը
Sputnik Արմենիա
Հայ մարզչին առաջիններից մեկը շնորհավորել է նաև «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը, որը ներկայումս ՌՖՄ-ի վետերանների միության նախագահն է։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T08:54+0400
2023-01-26T08:54+0400
2023-01-26T08:54+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
մարզիչ
մոսկվա
նիկիտա սիմոնյան
շնորհավորանք
արմեն շահգելդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54312928_0:0:739:417_1920x0_80_0_0_bc9630bfde51f3f224178eba1f536d80.jpg
Հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանը Մոսկվայում անցել է համապատասխան դասընթացներ և Pro կարգի որակավորում ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնի ֆուտբոլիստը, որն այժմ կարող է մարզել բարձրագույն խմբի թիմեր, պատմել է, որ իրեն առաջինը շնորհավորել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։Մարզչական Pro որակավորումը ժամանակակից ֆուտբոլում միակ հնարավորությունն է, որը թույլ է տալիս մարզել թիմերը ֆուտբոլային էլիտայում։«Շատ է ուրախացա լեգենդար Նիկիտա Սիմոնյանի շնորհավորանքից։ Նա ինձ հարցրեց, թե ինչ տարի է 2023 թվականը։ Պատասխանեցի, որ «Արարատի» պատմական հաղթանակների 50-ամյակն է այս տարի։ Փաթաթվեց ինձ, համբուրեց ու շնորհակալություն հայտնեց, որ չենք մոռանում», - պատմեց Շահգելդյանը։Հայ մարզչին առաջիններից մեկը շնորհավորել է նաև «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը, որը ներկայումս ՌՖՄ-ի (Ռուսաստանի ֆուտբոլի միություն)վետերանների միության նախագահն է։Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես անցկացնում է մարզչական որակավորման դասընթացներ։ Սակայն Արմեն Շահգելդյանը մարզչական որակավորման դասընթացներին սկսել է մասնակցել այն ժամանակ` 2020–ին, երբ դեռ մեր երկրում դրանք չէին անցկացվում, հետո էլ որոշել է շարունակել ուսումն այնտեղ որտեղից սկսել է՝ Մոսկվայում։Դասընթացների մեջ ներառված էին նաև եվրոպական ամենաբարձր մակարդակի հանդիպումների (Եվրոպայի առաջնություն, Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա) դիտումներն ու վերլուծությունները։ Սակայն Covid 19 համավարակի պատճառով որոշ խաղերի վերլուծումը տեղ է ունեցել հեռավար կարգով։«Այդ ամբողջ ճանապարհն անցնելը հեշտ չէր, ու, ինչպես և խաղադաշտում հաջողության հասնելու համար, այստեղ էլ համառություն ու ցանկություն էր հարկավոր», - ասաց Շահգելդյանը։Հավելենք, որ ֆուտբոլում ներքին առաջնության բարձրագույն խմբի թիմը մարզելու համար, ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա Pro որակավորում։ Այդ նպատակով ՈւԵՖԱ-ի հովանու ներքո տարբեր երկրներում անցկացվում են համապատասխան դասընթացներ։ Pro որակավորում ստանալու համար մարզիչներն անցնում են բավականին երկար ճանապարհ` նախ ստանալով C, B, ապա A կարգի որակավորում։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54312928_59:0:674:461_1920x0_80_0_0_30f164bf51e8f866cd4003752505904c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, մարզիչ, մոսկվա, նիկիտա սիմոնյան, շնորհավորանք, արմեն շահգելդյան
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, մարզիչ, մոսկվա, նիկիտա սիմոնյան, շնորհավորանք, արմեն շահգելդյան
Արմեն Շահգելդյանն արդեն կարող է մարզել «էլիտար» թիմեր. նրան շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանը
Հայ մարզչին առաջիններից մեկը շնորհավորել է նաև «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը, որը ներկայումս ՌՖՄ-ի վետերանների միության նախագահն է։
Հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանը Մոսկվայում անցել է համապատասխան դասընթացներ և Pro կարգի որակավորում ստացել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնի ֆուտբոլիստը, որն այժմ կարող է մարզել բարձրագույն խմբի թիմեր, պատմել է, որ իրեն առաջինը շնորհավորել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։
Մարզչական Pro որակավորումը ժամանակակից ֆուտբոլում միակ հնարավորությունն է, որը թույլ է տալիս մարզել թիմերը ֆուտբոլային էլիտայում։
«Շատ է ուրախացա լեգենդար Նիկիտա Սիմոնյանի շնորհավորանքից։ Նա ինձ հարցրեց, թե ինչ տարի է 2023 թվականը։ Պատասխանեցի, որ «Արարատի» պատմական հաղթանակների 50-ամյակն է այս տարի։ Փաթաթվեց ինձ, համբուրեց ու շնորհակալություն հայտնեց, որ չենք մոռանում», - պատմեց Շահգելդյանը։
Հայ մարզչին առաջիններից մեկը շնորհավորել է նաև «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը, որը ներկայումս ՌՖՄ-ի (Ռուսաստանի ֆուտբոլի միություն)վետերանների միության նախագահն է։
Մոսկվայում «հայկական ձևերով» շնորհավորանքներ ստանալով` Շահգելդյանը վերադարձել է Հայաստան։ Նա լիահույս է, որ շատ շուտով կգլխավորի թիմ և կօգտագործի ստացած գիտելիքներն ու փորձը հաջողության ճանապարհին։
Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես անցկացնում է մարզչական որակավորման դասընթացներ։ Սակայն Արմեն Շահգելդյանը մարզչական որակավորման դասընթացներին սկսել է մասնակցել այն ժամանակ` 2020–ին, երբ դեռ մեր երկրում դրանք չէին անցկացվում, հետո էլ որոշել է շարունակել ուսումն այնտեղ որտեղից սկսել է՝ Մոսկվայում։
Դասընթացների մեջ ներառված էին նաև եվրոպական ամենաբարձր մակարդակի հանդիպումների (Եվրոպայի առաջնություն, Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա) դիտումներն ու վերլուծությունները։ Սակայն Covid 19 համավարակի պատճառով որոշ խաղերի վերլուծումը տեղ է ունեցել հեռավար կարգով։
«Այդ ամբողջ ճանապարհն անցնելը հեշտ չէր, ու, ինչպես և խաղադաշտում հաջողության հասնելու համար, այստեղ էլ համառություն ու ցանկություն էր հարկավոր», - ասաց Շահգելդյանը։
Հավելենք, որ ֆուտբոլում ներքին առաջնության բարձրագույն խմբի թիմը մարզելու համար, ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա Pro որակավորում։ Այդ նպատակով ՈւԵՖԱ-ի հովանու ներքո տարբեր երկրներում անցկացվում են համապատասխան դասընթացներ։ Pro որակավորում ստանալու համար մարզիչներն անցնում են բավականին երկար ճանապարհ` նախ ստանալով C, B, ապա A կարգի որակավորում։