00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

90 վայրկյան մինչև համամարդկային աղետը. «աշխարհի վերջի» ժամացույցը տագնապ է հնչեցնում

© AP Photo / Patrick Semansky«Աշխարհի վերջի» ժամացույցը
«Աշխարհի վերջի» ժամացույցը - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
«Աշխարհի վերջի» ժամացույցը
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն իրավացի էր Հայաստանի առաջին նախագահը, երբ մի քանի ամիս առաջ այսպես բնորոշեց աշխարհում ստեղծված իրադրությունը. «Կարիբյան ճգնաժամից հետո այսպիսի վտանգավոր իրավիճակ չի եղել։ Կարելի է ասել` սա տասնապատիկ ավելի խորը ճգնաժամ է»։
Մեր երկրի նախկին ղեկավարի այս գնահատականի արդարացիության հաստատումը չուշացավ՝ երեքշաբթի այսպես կոչված «աշխարհի վերջի» ժամացույցի մեծ սլաքը ավելի մոտեցվեց կեսգիշերին, որը խորհրդանշում է գլոբալ աղետը։ Փաստորեն հիմա մեզ ապոկալիպսիսից բաժանում է ընդամենը 90 վայրկյան. նման բան դեռ երբեք չէր եղել։
Մի երկու բառ «աշխարհի վերջի» կամ «ահեղ դատաստանի օրվա» ժամացույցի մասին։ Դրա հեղինակներն են այն գիտնականները, որոնք ժամանակին ստեղծեցին ատոմային ռումբը։ Խորհրդանշական ժամացույցի սլաքները 1947 թվականից ցույց են տալիս, թե որքանով է տվյալ պահին ահագնացել կամ ընդհակառակը՝ նվազել մարդկությանը սպառնացող վտանգը։ Թե որ ուղղությամբ պետք է տեղաշարժել սլաքները, ամեն տարի որոշում են հայտնի մասնագետները, որոնց թվում են Նոբելյան մրցանակի ավելի քան մեկ տասնյակ դափնեկիրներ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մեծ սլաքն այնուամենայնիվ հասնի 12-ին. լրագրողների այս հարցին գիտնականներից մեկը պատասխանել է. «Մենք դա երբեք չենք իմանա այն պարզ պատճառով, որ դրանից հետո մեզնից որևէ մեկը ողջ չի մնա»։
90 վայրկյան՝ մինչև համամարդկային աղետը. «աշխարհի վերջի» ժամացույցը տագնապ է հնչեցնում
Վերջին երեք տարիների ընթացքում սլաքներն անշարժ էին և ցույց էին տալիս, որ մինչև համաշխարհային աղետը մնացել է 100 վայրկյան։ Հիմա այդ` առանց այն էլ տագնապալի ժամանակամիջոցը կրճատվեց ևս 10 վայրկյանով։ Այո, շատ ճիշտ եք, պատճառն իհարկե ռազմական գործողություններն են Ուկրաինայում, որոնց հետևանքով բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ և լրատվամիջոցներ գրեթե ամեն օր քննարկում են միջուկային զենքի կիրառման հավանականությունը։
Մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ կհիշեն, որ նման մռայլ կանխատեսումներ էին շրջանառվում նաև մոտ 60 տարի առաջ, երբ Խորհրդային Միությունը միջուկային հրթիռներ տեղակայեց Կուբայում, բայց այն ժամանակ «աշխարհի վերջի» ժամացույցը շատ ավելի լավատես էր՝ ցույց էր տալիս, որ աղետին մնացել է 7 րոպե։ Եվ դա ինչ-որ չափով բացատրելի է՝ Կարիբյան ճգնաժամը հանգուցալուծվեց շատ արագ՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, մինչդեռ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են գրեթե մեկ տարի, և չեմ կարծում, թե ձեզնից որևէ մեկը կհամարձակվի կանխատեսել, թե երբ են ավարտվելու դրանք։
Արդյոք առաջիկայում մարդկությանը ավելի հանգիստ ու ապահով օրեր են սպասո՞ւմ։ Մասնագետները խիստ կասկածում են։ Տեսեք։ Անվտանգության տեսակետից ամենալավ իրավիճակն աշխարհում ստեղծվել էր 1991 թվականին, երբ ըստ այս ժամացույցի, մինչև ենթադրյալ վտանգը շատ ժամանակ կար՝ 17 րոպե։ Պատճառն այն էր, որ հենց 1991 թվականին Ամերիկայի և փլուզվող Խորհրդային Միության միջև կնքվեց միջուկային սպառազինության սահմանափակման մասին պայմանագիրը։ Հետո այն մի քանի անգամ նորացվեց, բայց այժմ բոլոր ժամկետները լրանալու են ընդամենը երեք տարուց՝ 2026 թվականին։ Եվ եթե մինչ այդ նոր համաձայնագիր չկնքվի, միջուկային խոշոր տերությունների ձեռքերն ազատ կլինեն։ Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կարող են պատահել։
Համաձայնե՛ք` շատերը չեն էլ գիտակցում, թե որքան խոցելի է մեր այս երկնագույն մոլորակը։ Ամերիկացի մեկնաբան Ռիչարդ Ֆիշերը ընդամենը երկու դրվագ է հիշեցնում, երբ առանձին մարդկանց որոշումները կարող էին կործանել մարդկությունը։ 1945 թվականին, երբ Ամերիկայում պիտի տեղի ունենար ատոմային ռումբի առաջին փորձարկումը, որոշ գիտնականներ զգուշացնում էին՝ մենք բացարձակապես ոչինչ չգիտենք, թե ինչ է կատարվելու, և չի կարելի բացառել, որ տեղի կունենա այնպիսի պայթյուն, որի հետևանքով կբռնկվի Երկրի ողջ մթնոլորտի թթվածինը, ինչը կհանգեցնի մարդկության կործանմանը։ Բայց բարձրաստիճան զինվորականները պարզապես արհամարհեցին այս զգուշացումը։ Բախտներս բերեց՝ գիտնականների ենթադրությունները չարդարացան։
Գերբնական ունակություններ. դրանց հավատում էին ոչ միայն Հայաստանում, այլ ԱՄՆ-ում և Սովետում
Մի դեպք էլ եղավ 1960-ականների վերջին, երբ Երկիր վերադարձան «Ապոլոն-11» առաքելության մասնակից երեք տիեզերագնացները, որոնք ոտք էին դրել Լուսնի վրա։ Այն ապարատը, որով նրանք իջել էին, լողում էր ծովում, նեղ խցիկում շատ շոգ էր, ու տիեզերագնացները անընդհատ բողոքում էին, բայց մասնագետները խստիվ զգուշացնում էին՝ մինչև ախտահանումը նույնիսկ չփորձեք բացել որևէ բան, քանզի չի բացառվում, որ այնպիսի բակտերիա եք բերել Լուսնից, որն ունակ է ոչնչացնելու ողջ մարդկությունը։ Սակայն ՆԱՍԱ-ի անհամբեր ղեկավարներն ի վերջո չդիմացան և ասացին. «Մեղք են տղաները, նրանք ազգային հերոսներ են, իսկ մենք նրանց այսպես ենք դիմավորում»։ Եվ թույլ տվեցին բացել խցիկի պատուհանները։ Ոչինչ տեղի չունեցավ։ Էլի բախտներս բերեց։
Ինչ վերաբերում է «աշխարհի վերջի» ժամացույցին, ապա մի անգամ արտառոց բան է պատահել, մասնագետները մեծ սլաքը ավելի են մոտեցրել աղետաբեր 12-ին ընդամենը մեկ մարդու ընտրության հետևանքով։ Այդ մարդը Դոնալդ Թրամփն էր։ Դրանից հետո ինձ միշտ հետաքրքրել է՝ եթե նման ժամացույց լիներ Հայաստանում, ո՞ւմ ընտրությունից հետո կարելի էր սլաքը տեղաշարժել դեպի կեսգիշեր։ Դուք ի՞նչ եք կարծում։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Առաջնորդները երազում են հավերժ ապրել. կհայտնաբերվի՞ արդյոք երիտասարդության կենսադեղը
Հայ գիտնականի մշակած սարքը կես դար է, ինչ Լուսնի վրա է, և այն գնել է ամերիկացին
Լրահոս
0