00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3 օր ժամանակ եմ տալիս Փաշինյանին. հրդեհից զոհված Պալյանի ծնողների համբերությունը սպառվել է

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պալյան Պողոսյանի շիրիմը
Պալյան Պողոսյանի շիրիմը - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Պալյան Պողոսյանի շիրիմը
Բաժանորդագրվել
Ամիսներ առաջ հրդեհի հետևանքով մահացած զինվորի ծնողները դեպքի մասին սարսափելի մանրամասներ են հայտնել News.am-ին։ ՔԿ–ն հայտնել է` դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն որ փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհի զոհ դարձած 19-ամյա Պալյան Պողոսյանի ծնողները համոզված են` եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, 15 զոհերը չէին լինի։ News.am-ը զրուցել է նրանց հետ։
N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 17-ին։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, Պալյան Պողոսյանը մահացել էր:
Գեղարքունիքի մարզում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը թարմացրել է Պողոսյանների վիշտը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։
Մայրը` Գալյա Այվազյանը, սարսափելի մանրամասներ է պատմել դեպքից: Ասել է՝ որդին ու ևս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչև հերթապահը հասել ու բացել է դուռը։ Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության։ Ծառայակիցները, որոնք ավելի թեթև վնասվածքներ են ստացել, Պալյանի մարմնի կրակը ջրով և հողով են հանգցրել։

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են, որ լույսը բացվի։ Այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչև լույս` 6:30-ից 7-ը, սպասել են, որ օգնության գան: Տղայիս «Վիլիսով» հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երևան: Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել` առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,-պատմել է մայրը:

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին այրվածքաբանության կենտրոն հասցրել. նրա մարմնի 60 տոկոսն այրված է եղել, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Ծնողները վստահ են՝ իրենց որդին կփրկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին և ուղղաթիռով Երևան տեղափոխեին։
Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ո՛չ պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ո՛չ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:
Պալյան Պողոսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել նույն` անզգուշության հոդվածով, ինչ 15 տղաների կյանք խլած հրդեհի դեպքում։ Վեց ամիս անց գործով որևէ մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչև հիմա հայտնի չեն: Ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել, և իշխանություններին են մեղադրում։
Պալյանի հոր համբերությունը սպառվել է։ Նա հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հարցիս պատասխան տվեք, 3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեցիք, ճանապարհը կփակեմ, ամենավերջին ձևերով ձեզ խայտառակ եմ անելու»,– ասել է նա:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց` նշված դեպքի առթիվ 2022թ․ հուլիսի 17-ին քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի կամ ռազմական այլ գույքի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պալյանը և ևս 3 անձ տուժող են ճանաչվել։
«Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Հարցաքննվել են մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող անձնակազմը, համածառայակիցները, սպայական անձնակազմը, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկները»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Ենթադրյալ հանցանք կատարած անձանց առկայությունը հնարավոր կլինի պարզել փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանցից բխող քննչական գործողությունները կատարելուց հետո:
Լրահոս
0