https://arm.sputniknews.ru/20230125/mek-tarum-hajastanum-2443-anvtshar-stent-e-teghadrvel-stent-for-life-tsragri-shrjanakum-54284228.html
Մեկ տարում Հայաստանում 2.443 անվճար ստենտ է տեղադրվել Stent for Life ծրագրի շրջանակում
Մեկ տարում Հայաստանում 2.443 անվճար ստենտ է տեղադրվել Stent for Life ծրագրի շրջանակում
Sputnik Արմենիա
Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ 25.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-25T10:26+0400
2023-01-25T10:26+0400
2023-01-25T10:27+0400
սիրտ
սրտի ստենտավորում
վիրահատություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54283708_0:0:1000:563_1920x0_80_0_0_2e64fc115ebc077751d824ebae211f3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը մատուցվել է 2.443 ծառայություն, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 13 բժշկական հաստատություններում։Stent for life՝ կյանքեր փրկող ծրագիրը իրականացվում է 2015 թվականից: Ծրագիրը ավելի ընդլայնվել է 2018-2019 թվականների ընթացքում ու կրում է շարունակական բնույթ:Հիշեցնենք, որ Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ 1990 թվականին այդ հիվանդություններից մահացել է 10 843 մարդ, 2021 թվականին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 50 տոկոսով՝ մեկ տարվա ընթացքում գրանցվել է 16 589 մահ։ Դրանցից առաջատար են սրտի իշեմիկ հիվանդության և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների հետևանքով առաջացած մահերը։ 1990 թվականին սուր ինֆարկտից մահացել է 1916, 2021 թվականին՝ 1354 մարդ։ Զարկերակային գերճնշման հետևանքով առաջացած բարդություններից 2021 թվականին մահացել է 1003 մարդ, այն դեպքում, երբ 1990 թվականին այդ ցուցանիշը 2014 էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54283708_180:0:931:563_1920x0_80_0_0_f6a525583b4f99430d971230eec7c7b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրտ, սրտի ստենտավորում, վիրահատություն, հայաստան
սիրտ, սրտի ստենտավորում, վիրահատություն, հայաստան
Մեկ տարում Հայաստանում 2.443 անվճար ստենտ է տեղադրվել Stent for Life ծրագրի շրջանակում
10:26 25.01.2023 (Թարմացված է: 10:27 25.01.2023) Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը մատուցվել է 2.443 ծառայություն, տեղեկացնում են
ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 13 բժշկական հաստատություններում։
Stent for life՝ կյանքեր փրկող ծրագիրը իրականացվում է 2015 թվականից: Ծրագիրը ավելի ընդլայնվել է 2018-2019 թվականների ընթացքում ու կրում է շարունակական բնույթ:
Հիշեցնենք, որ Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում
Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ 1990 թվականին այդ հիվանդություններից մահացել է 10 843 մարդ, 2021 թվականին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 50 տոկոսով՝ մեկ տարվա ընթացքում գրանցվել է 16 589 մահ։ Դրանցից առաջատար են սրտի իշեմիկ հիվանդության և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների հետևանքով առաջացած մահերը։
1990 թվականին սուր ինֆարկտից մահացել է 1916, 2021 թվականին՝ 1354 մարդ։ Զարկերակային գերճնշման հետևանքով առաջացած բարդություններից 2021 թվականին մահացել է 1003 մարդ, այն դեպքում, երբ 1990 թվականին այդ ցուցանիշը 2014 էր։