00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ տնտեսության մեջ ռուսական կապիտալի դերակատարումը գնալով ավելի ակտիվ է դառնում. տնտեսագետ

Մեր տնտեսության մեջ ռուսական կապիտալի դերակատարումը գնալով ավելի ակտիվ է դառնում. տնտեսագետ
Բաժանորդագրվել
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է տնտեսական միտումների մասին` հիմք ընդունելով 1000 խոշոր հարկատուների ցուցակը։
Խոշոր հարկատուների կողմից վճարվող հարկերի ծավալների զգալի ավելացում կա, ինչը չէր կարող չարտացոլվել, քանի որ գրանցվել է 14 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության աճ, և կան իսկապես լուրջ առաջընթաց արձանագրած կազմակերպություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
ՊԵԿ–ը երեկ հրապարակեց 2022 թվականի 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Ընդհանուր առմամբ նրանք պետբյուջե են փոխանցել 1 տրլն 490 մլրդ դրամ, այս պահի փոխարժեքով ՝ մոտ 3 մլրդ 760 մլն դոլար։ 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկվել են հաջորդաբար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ Տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ֆիլիպ Մորիս Արմենիան», «Մոբայլ սենթր արթը», «Ջեյ Թի Այ Արմենիան», «ՍԻ ՓԻ ԷՍ էներջի գրուպը» և «ՄՏՍ Հայաստանը»։ 2022թ.–ի ընթացքում միայն առաջին տասնյակում հայտնված ընկերությունները վճարել են ավելի քան 403 մլրդ դրամ գումար։
«1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը շատ ավելին են, քան նախորդ տարիներին, ընդ որում` ավելացում կա ոչ միայն առաջին, այլև վերջին հարյուրյակում ընդգրկված ընկերությունների մասով։ Հենց միայն տասնյակը նախորդ տարվա համեմատ 100 միլիարդ դրամով ավել հարկեր է մուծել։ Հատկապես հանքագործական երկու ընկերությունները զգալի առաջընթաց են գրանցել վճարումների առումով, ու թեև նախորդ տարվա սկզբին եղել էր որոշակի անկում, այդուհանդերձ արտադրանքի նկատմամբ կա կայուն պահանջարկ և այդ արտադրանքն իր հերթին մեր արտահանման մեջ ունի 28 տոկոսը գերազանցող ցուցանիշ»,– նշեց Քթոյանը։
Անդրադառնալով այն իրողությանը, որ առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Գազպրոմ Արմենիան» ռուսական կապիտալ ունեցող ընկերություններ են` տնտեսագետը նշեց, որ դա վկայում է մեր տնտեսության մեջ ռուսական կապիտալի ակտիվ դերակատարման մասին։
«Այդ դերակատարումը գնալով ավելի ակտիվ է դառնում, ինչը բխում է նաև շատ այլ ցուցիչներից։ Օրինակ` արտահանման մեջ ռուսաստանյան շուկայի նշանակությունը հետզհետե մեծանում է։ Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան ավելացել է 2,7 անգամ` հասնելով աննախադեպ մակարդակի, և ընդհանուր առմամբ մեր արտահանման մեջ ռուսական մասնաբաժինը գերազանցում է 43-44 տոկոսը, մինչդեռ տասը տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր մոտ 24 տոկոս»,– ասաց մեր զրուցակիցը։
Քթոյանը փաստեց, որ աճ է արձանագրվել նաև ռուսական ներդրումների մասով։
Ռուսական կապիտալը, անշուշտ, ունի ռազմավարական հետաքրքրություններ Հայաստանում, հատկապես ենթակառուցվածքային ոլորտներում, և այն, ինչ տեսնում ենք, դա ըստ էության համագործակցության ընդլայնումն է խորացման միտումով։
«Տնտեսության դիվերսիֆիկացիա միշտ էլ հնարավոր է, այլ հարց է, թե դա երբ կտա շոշափելի արդյունք։ Հնարավոր չէ երկու–երեք տարվա ընթացքում տեսնել փոփոխված պատկեր, սակայն այսօր ներդրվող սաղմերը 5-10 տարի հետո կարող են տնտեսության նոր կառուցվածքի համար հիմք հանդիսանալ։ Այդուհանդերձ, դիվերսիֆիկացիան չպետք է լինի ինքնանպատակ, շեշտը պետք է դրվի բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրությունների մասշտաբների ընդլայնման ու ինովացիոն բաղադրիչի ավելացման վրա»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանի խոսքով` բիզնեսն ինքը պետք է որոշի, թե որ ոլորտներն է մտնում, իսկ պետությունը պետք է ազդակներ հաղորդի համապատասխան խթանների համակարգով և նպաստի իր համար ցանկալի տնտեսական կառուցվածքի ձևավորմանը։
Լրահոս
0