https://arm.sputniknews.ru/20230125/germanian-ukrainajin-leopard-2ner--kugharki-ev-tujl-kta-mjusnerin-veraartahanel-dranq-54307505.html
Գերմանիան Ուկրաինային «Leopard 2»–ներ կուղարկի և թույլ կտա մյուսներին վերաարտահանել դրանք
Գերմանիան Ուկրաինային «Leopard 2»–ներ կուղարկի և թույլ կտա մյուսներին վերաարտահանել դրանք
Sputnik Արմենիա
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշում է կայացրել Ուկրաինային Leopard տանկեր ուղարկել։ 25.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-25T15:27+0400
2023-01-25T15:27+0400
2023-01-25T15:39+0400
տանկ
գերմանիա
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54240621_0:0:1341:754_1920x0_80_0_0_dbc66fc4af39dc5d7a6f6a44d33d4f50.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ երկիրը մտադիր է Ուկրաինային «Leopard 2» տանկեր ուղարկել, ինչի մասին հայտնի է դարձել նախօրեին։ Բեռլինում հայտնել են, որ Կիևին 14 նման մեքենա կմատակարարվի։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Խեբերշտրայտին։Բացի այդ, Բեռլինը թույլ կտա մյուս երկրներին տանկեր վերաարտահանել Ուկրաինա։«Leopard»-ի մատակարարումներին միանալու մտադրության մասին արդեն հայտարարել է Իսպանիան։ «Pais» թերթը գրում է, որ Իսպանիան կմիանա Կիևին Leopard տանկերի մատակարարմանը այն բանից հետո, երբ Գերմանիան համաձայնի ուկրաինական բանակին գերմանական արտադրության այդ հզոր տանկը մատակարարել:Իսպանական Mundo թերթի տվյալներով՝ Գերմանիայից գնված 108 Leopard տանկերից 53-ը «կենսունակ» են։ Ընդ որում, դրանցից միայն մոտ 20-ն են գտնվում լավ վիճակում, և նույնքանն էլ համապատասխան հիմնանորոգման կարիք ունեն։Գերմանիայի կառավարությունը որոշել Է Կիևին «Leopard 2A6 – Spiegel» տանկեր ուղարկելՌուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 334-րդ օրը։
գերմանիա
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54240621_0:0:1005:754_1920x0_80_0_0_2ede13a679cb22df3efbae78397d62f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տանկ, գերմանիա, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
տանկ, գերմանիա, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
Գերմանիան Ուկրաինային «Leopard 2»–ներ կուղարկի և թույլ կտա մյուսներին վերաարտահանել դրանք
15:27 25.01.2023 (Թարմացված է: 15:39 25.01.2023) Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշում է կայացրել Ուկրաինային Leopard տանկեր ուղարկել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ երկիրը մտադիր է Ուկրաինային «Leopard 2» տանկեր ուղարկել, ինչի մասին հայտնի է դարձել նախօրեին։ Բեռլինում հայտնել են, որ Կիևին 14 նման մեքենա կմատակարարվի։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Խեբերշտրայտին։
Բացի այդ, Բեռլինը թույլ կտա մյուս երկրներին տանկեր վերաարտահանել Ուկրաինա։
«Leopard»-ի մատակարարումներին միանալու մտադրության մասին արդեն հայտարարել է Իսպանիան։ «Pais» թերթը գրում է, որ Իսպանիան կմիանա Կիևին Leopard տանկերի մատակարարմանը այն բանից հետո, երբ Գերմանիան համաձայնի ուկրաինական բանակին գերմանական արտադրության այդ հզոր տանկը մատակարարել:
Ըստ Pais-ի՝ իսպանական բանակն ունի 347 «Leopard» մարտական տանկ։ Դրանցից 239-ը «Leopard 2E» մոդելներն են, որոնք արտադրվում են Իսպանիայում, 108-ը «Leopard 2 A4»-ն են, որոնք 1995 թվականին ձեռք են բերվել Գերմանիայից: Բանակն ունի նաև «Leopard 2 A4» տանկեր, որոնք լիովին պատրաստ են շահագործման Սեուտայի և Մելիլայի կայազորներում:
Իսպանական Mundo թերթի տվյալներով՝ Գերմանիայից գնված 108 Leopard տանկերից 53-ը «կենսունակ» են։ Ընդ որում, դրանցից միայն մոտ 20-ն են գտնվում լավ վիճակում, և նույնքանն էլ համապատասխան հիմնանորոգման կարիք ունեն։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 334-րդ օրը։