https://arm.sputniknews.ru/20230125/bvoghvoqvogh-qaghaqacinern-u-zpmki-nerkajacucichnery-handipel-en-qajarani-qaghaqapetaranum-54309530.html
Բողոքող քաղաքացիներն ու ԶՊՄԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են Քաջարանի քաղաքապետարանում
Բողոքող քաղաքացիներն ու ԶՊՄԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են Քաջարանի քաղաքապետարանում
Sputnik Արմենիա
Կողմերն ընդունել են համայնքի ղեկավարության առաջարկը, և քննարկումն ընթացքի մեջ է։ 25.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-25T16:01+0400
2023-01-25T16:01+0400
2023-01-25T17:09+0400
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
քաջարան
բողոքի ակցիա
քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/37/21063727_0:85:1600:985_1920x0_80_0_0_ff5277fb33babfc9997fe69c8d965bcf.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Քաջարանի քաղաքապետարանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ բողոքող քաջարանցիներին ու կոմբինատի ղեկավարությանն առաջարկել բանակցությունները վարել քաղաքապետարանի շենքում։Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։Հիշեցնենք` այսօր առավոտյան 7.30-ից մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները փակել էին կոմբինատ տանող ճանապարհը։Բողոքի ակցիայի մասնակիցները կոմբինատի ղեկավարությունից պահանջում էին փոխհատուցել իրենց առողջական վնասները, ինչպես նաև վերականգնել 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին` հայտարարելով, որ դրանք եղել են քաղաքական հայացքներով պայմանավորված կրճատումներ։ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը ակցիայի մասնակիցներին առաջարկել էր 5-հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։Քաղաքացիները, սակայն, մերժել էին` պահանջելով, որ կոմբինատի ղեկավարներն իրենք դուրս գան ու լսեն իրենց պահանջները։
քաջարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/37/21063727_88:0:1512:1068_1920x0_80_0_0_9ba28944d801159185a54a84adc6e427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», քաջարան, բողոքի ակցիա, քաղաքապետարան
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», քաջարան, բողոքի ակցիա, քաղաքապետարան
Բողոքող քաղաքացիներն ու ԶՊՄԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են Քաջարանի քաղաքապետարանում
16:01 25.01.2023 (Թարմացված է: 17:09 25.01.2023) Կողմերն ընդունել են համայնքի ղեկավարության առաջարկը, և քննարկումն ընթացքի մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Քաջարանի քաղաքապետարանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ բողոքող քաջարանցիներին ու կոմբինատի ղեկավարությանն առաջարկել բանակցությունները վարել քաղաքապետարանի շենքում։
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ կողմերն ընդունել են համայնքի ղեկավարության առաջարկը։ Ներկա պահին քաղաքացիների ու կոմբինատի ներկայացուցիչների քննարկումը Քաջարանի քաղաքապետարանի շենքում ընթացքի մեջ է։
Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
Հիշեցնենք` այսօր առավոտյան 7.30-ից մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները փակել էին կոմբինատ տանող ճանապարհը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոմբինատի ղեկավարությունից պահանջում էին փոխհատուցել իրենց առողջական վնասները, ինչպես նաև վերականգնել 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին` հայտարարելով, որ դրանք եղել են քաղաքական հայացքներով պայմանավորված կրճատումներ։
ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը ակցիայի մասնակիցներին առաջարկել էր 5-հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։
Քաղաքացիները, սակայն, մերժել էին` պահանջելով, որ կոմբինատի ղեկավարներն իրենք դուրս գան ու լսեն իրենց պահանջները։