00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատատեղերի աճը ժամանակավոր է. ռուսաստանցիները մի օր հեռանալու են ՀՀ–ից

© Sputnik / Andranik GhazaryanԱնցորդներ
Անցորդներ - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Անցորդներ
Բաժանորդագրվել
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ համաշխարհային տնտեսության տեմպի դանդաղումն առաջիկայում արտացոլվելու է նաև Հայաստանի տնտեսության վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում աշխատատեղերի ավելացումը ժամանակավոր երևույթ է, տնտեսական աճն էլ ամուր տնտեսական հիմք չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանը` մեկնաբանելով պաշտոնական վիճակագրության վերջին տվյալները։

«Վիճակագրության կոմիտեն, օրինակ, նշում է, որ գործազրկության մակարդակը ՀՀ–ում 3.5-4 տոկոսով նվազել է, բայց առանց աղբյուրը նշելու, թե որ ոլորտներում են բացվել այդ աշխատատեղերը ու արդյոք այն գործազուրկները, որոնք նախկինում նախընտրում էին չաշխատել, հիմա սկսել են աշխատել, քանի որ աշխատավարձերն են բարձրացել»,– նկատեց մեր զրուցակիցը` միաժամանակ ներկայացնելով սեփական ենթադրությունները, թե ինչի հաշվին է ավելացել ՀՀ-ում աշխատողների թիվը։

Նրա խոսքով` մի քանի տասնյակ հազար աշխատատեղերը, որոնք արտացոլված են պաշտոնական վիճակագրության մեջ, կարող են լինել նախկինում առանց գրանցման աշխատող քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում դուրս են եկել ստվերից ու գրանցվել։ Կարող են լինել նաև ՌԴ–ից Հայաստան տեղափոխվածները, որոնք գրանցվել ու հաշվառվել են ՀՀ հարկային մարմնում որպես աշխատավարձ ստացող։
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ–ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ–ի դեկտեմբերին ՀՀ–ում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 420, ինչը 44․949-ով կամ 6.8%-ով գերազանցում է 2021–ի դեկտեմբերի ցուցանիշը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ 2022թ–ին Հայաստանում շուրջ 47 000 աշխատատեղ է բացվել, գործազրկությունն էլ 18.6 տոկոսից իջել է մինչև 15.76 տոկոս։ Նախարարն այս աճը պարզաբանել էր աշխատավարձերի բարձրացմամբ։
Վահե Բուլանիկյանը չի բացառում, որ գործազրկության մակարդակի նվազումը նույնպես ՌԴ քաղաքացիների ներհոսքի տնտեսական էֆեկտի արդյունք է։
«Գործազրկության նվազման այդ միտումը, որ արձանագրվել է 2022թ–ի հունվար–նոյեմբերին, իմ կարծիքով կարող է նաև լինել ի հաշիվ մեկանգամյա աշխատանքային պայմանագրերի։ Զբոսաշրջիկների թվի աճը հանգեցրել է սպասարկման, ծառայությունների ոլորտում շրջանառության թվի աճին, և անհրաժեշտություն է առաջացել ժամանակավոր նոր աշխատողներ ընդունելու։ Բայց դա համարել հիմնական աշխատատեղերի ավելացում, իմ կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ»,– ասաց Բուլանիկյանը։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարություններին, տնտեսագետը մատնանշում է, որ բարձրացում հիմնականում գրանցվել է ՏՏ ոլորտում։ Եվ այս դեպքում ևս ռելոկանտների ազդեցությունն անհերքելի է։
«Աշխատավարձերի միջին մակարդակը 2022թ–ի նոյեմբերին 2021թ–ի նոյեմբերի համեմատ շուրջ 15 տոկոսով աճել է։ Հիմնականում աշխատավարձերի բարձրացում եղել է ՏՏ ոլորտում, իսկ մենք գիտենք, որ ռուս–ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված մեծ ներհոսք ենք ունեցել ՌԴ–ի, ինչու չէ նաև` բելառուսցի, ուկրաինացի մասնագետների, ինչով պայմանավորված հնարավոր է աշխատավարձերի միջին մակարդակի աճ ունեցած լինենք»,– պարզաբանեց տնտեսագետը։
Այդուհանդերձ, Բուլանիկյանը հիշեցնում է, որ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում սպառողական գները 9-10 տոկոսով աճել են, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ եթե անգամ աշխատավարձերի աճն իրական է, այն էապես չի ազդել ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի ու կենսամակարդակի վրա։
Բացի այդ տնտեսագետը նկատում է, որ 2022-ին ՌԴ–ից տեղափոխվածների դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ժամանակավոր է, և անկախ ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր զարգացումներից, այն ի վերջո մի օր դադարելու է։
«Իմ կարծիքով, ինչպես էլ որ այդ կոնֆլիկտը հանգուցալուծվի, այն մի օր ավարտվելու է, և տնտեսական աճի հույսը դնել այդ գործոնի վրա ճիշտ չէ։ Եվ չմոռանանք, որ այդ աճը հիմնականում գրանցվում է ծառայությունների ու սպասարկման ոլորտում, մինչդեռ իրական ոլորտներին` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, այնքան էլ չի վերաբերում»,– արձանագրում է Բուլանիկյանը։
Մեր զրուցակիցը հիշեցնում է նաև, որ համաշխարհային հեղինակավոր կառույցներն 2023-24թթ–ի համար համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում են կանխատեսում, ինչը նրա համոզմամբ, կարտացոլվի նաև Հայաստանի տնտեսության վրա։
«Երկարաժամկետ հեռանկարում այդ սպառնալիքը նաև մեզ կվերաբերի»,– նշում է նա։
Հավելենք, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղման կանխատեսումը հաշվի առնելով` Աշխատանքի միջազգային կազմակերպությունն էլ իր կանխատեսումն է արել։
Դրա համաձայն` գործազուրկների թիվն աշխարհում 2023թ–ին կավելանա 3 միլիոնով կամ 5,8 %-ով՝ հասնելով 208 միլիոնի։
Աշխատատեղերի կրճատումից բացի, կանխատեսվում է նաև աշխատավարձերի նվազում, ինչի հետևանքով, ԱՄԿ–ի մասնագետների համոզմամբ, իրենց աշխատանքը չկորցնելու համար աշխարհում բազմաթիվ մարդիկ ստիպված կլինեն աշխատել ոչ արժանապատիվ պայմաններում ու չնչին վարձատրության դիմաց։
Լրահոս
0