00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել. Գևորգյանը` ԵԽԽՎ–ում

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ–ում Գևորգյանն ընդգծել է, որ Եվրոպան երկու ընտրություն ունի` ժողովրդավարության, արժանապատիվ խաղաղության կամ «էներգետիկ անվտանգության», ամոթի և ոտնահարումների միջև։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, և ճանապարհ չի թողնում դիվանագիտության համար։ Այս մասին ԵԽԽՎ-ում Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գևորգյանն իր ելույթում խնդրել է մտորել երեք հիմնական ուղղություններով։
Մասնավորապես նա ուշադրություն է հրավիրել փաստին, որ ԼՂ–ում 120.000 մարդկանց պաշարման, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներն իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից:
Ադրբեջանն ուզում է նաև Նախիջևանի կարգավիճակի փոփոխություն. Արմեն Գևոգորյանը` ԵԽԽՎ–ում
«Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը և մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության»,–ասել է Գևորգյանը:
Հաջորդ ուղղությունը նշելով` Գևորգյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշարումը 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաջորդ փուլն է։ Եվ Ադրբեջանի կողմից վարվող պետական հանցավոր քաղաքականությունը և հնարավոր խաղաղ գործընթացը չպետք է խառնել իրար։
«Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետևաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար»,–ասել է նա:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը ԵԽԽվ–ում որպես երրորդ կարևոր ուղղություն մատնանշել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը որպես Եվրոպայի քաղաքակրթական ինքնության վտանգ. «Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության և խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի և ոտնահարումների միջև ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը»:
Ամփոփելով իր խոսքը` պատգամավորը նշել է, որ չնայած Հայաստանի աշխարհագրական և ժողովրդագրական չափերին և շարունակական մարտահրավերներին՝ հայ ժողովուրդը շարունակելու է պայմաններ ստեղծել ազգային մշակույթի և ինքնության պահպանման ու զարգացման համար, անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0