https://arm.sputniknews.ru/20230124/septemberjan-agresiaji-gvortsvov-meghadrjalneri-tivy-hasel-e-16-i-6-y-kalanavvorvats-en-qk-54224692.html
Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, 6-ը կալանավորված են. ՔԿ
Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, 6-ը կալանավորված են. ՔԿ
Sputnik Արմենիա
Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T09:47+0400
2023-01-24T09:47+0400
2023-01-24T10:21+0400
հայաստան
ադրբեջան
զոհ
մեղադրանք
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54225768_0:0:1600:900_1920x0_80_0_0_9a92a9f25c553946d753d2112132f8eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը:ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով 11 մեղադրյալ կա, մեծ մասը կալանավորված է (թիվ չէր նշել)։Ըստ նրա` մեղադրանքները հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն։Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:Այվազյանը հայտնել է նաև, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով և պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներով` սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:Այս պահի դրությամբ անհայտ է համարվում 3 զինծառայողի գտնվելու վայրը:Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54225768_182:0:1382:900_1920x0_80_0_0_d4e22513af379a47604fe8d30fe2dc87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զոհ, մեղադրանք, հարցաքննություն
հայաստան, ադրբեջան, զոհ, մեղադրանք, հարցաքննություն
Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, 6-ը կալանավորված են. ՔԿ
09:47 24.01.2023 (Թարմացված է: 10:21 24.01.2023) Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում
հայտնել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով 11 մեղադրյալ կա, մեծ մասը կալանավորված է (թիվ չէր նշել)։
«Նշված քրեական վարույթներից 6-ը արդեն իսկ ավարտվել են, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է»,- ասել է Այվազյանը։
Ըստ նրա` մեղադրանքները հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն։
Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։
Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:
Այվազյանը հայտնել է նաև, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով և պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներով` սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Այս պահի դրությամբ անհայտ է համարվում 3 զինծառայողի գտնվելու վայրը:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: