https://arm.sputniknews.ru/20230124/sa-patmakan-pah-e-ernekjani-het-zvartnvoci-yndlajnman-het-kapvats-harcer-en-qnnarkvel-54249547.html
«Սա պատմական պահ է»․ Էռնեկյանի հետ «Զվարթնոցի» ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել
«Սա պատմական պահ է»․ Էռնեկյանի հետ «Զվարթնոցի» ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել
Sputnik Արմենիա
Մարտին Էռնեկյանի հետ հանդիպմանը նախարար Սանոսյանը կարևորել է նրա ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն... 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T16:25+0400
2023-01-24T16:25+0400
2023-01-24T16:36+0400
մարտին էռնեկյան
«զվարթնոց» օդանավակայան
հայաստան
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54249688_0:0:1601:901_1920x0_80_0_0_18f239cb14a5b44da3c2875601166a86.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։Նախարարը նշել է, որ առաջիկայում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որի շրջանակում կքննարկվեն ներդրումային ծրագրի մանրամասները։Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում։Նախարարը կարևորել է առկա համագործակցությունն ու ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ծրագրի շրջանակներում հեռանկարային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, քանի որ այդ աշխատանքներն ապագայի համար են։Մինասյանը ՆԳՆ–ի և Պարեկային ծառայության համար շնորհակալություն է հայտնել ԼեյթինենինՆշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54249688_48:0:1469:1066_1920x0_80_0_0_e8bffe94c3ae87625515da80cd25d921.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին էռնեկյան, «զվարթնոց» օդանավակայան, հայաստան, օդանավակայան
մարտին էռնեկյան, «զվարթնոց» օդանավակայան, հայաստան, օդանավակայան
«Սա պատմական պահ է»․ Էռնեկյանի հետ «Զվարթնոցի» ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել
16:25 24.01.2023 (Թարմացված է: 16:36 24.01.2023) Մարտին Էռնեկյանի հետ հանդիպմանը նախարար Սանոսյանը կարևորել է նրա ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարը նշել է, որ առաջիկայում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որի շրջանակում կքննարկվեն ներդրումային ծրագրի մանրամասները։
Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում։
«Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա»,-ասել է Էռնեկյանը։
Նախարարը կարևորել է առկա համագործակցությունն ու ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ծրագրի շրջանակներում հեռանկարային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, քանի որ այդ աշխատանքներն ապագայի համար են։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։