https://arm.sputniknews.ru/20230124/rd-adtsn-ahabekchakan-kazmakerputjan-bjij-e-vochnchacrel-ghrimum-54258457.html
ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչական կազմակերպության բջիջ է ոչնչացրել Ղրիմում
ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչական կազմակերպության բջիջ է ոչնչացրել Ղրիմում
Sputnik Արմենիա
Թերակղզում տվյալ բջջի գործունեությունը համակարգել են Ուկրաինայի տարածքում գտնվող կազմակերպության էմիսարները։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T18:10+0400
2023-01-24T18:10+0400
2023-01-24T18:10+0400
ղրիմ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54252651_0:0:1520:855_1920x0_80_0_0_3428bafc7a8d23b78827565dc7dcaaf6.jpg
Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ոչնչացրել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ–Թահրիր ալ–Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջիջը։ Տեղեկությունը հայտնում է ուժային կառույցի մամուլի ծառայությունը։Թերակղզում տվյալ կազմակերպության բջջի գործունեությունը համակարգել են Ուկրաինայի տարածքում գտնվող կազմակերպության էմիսարները։ Բջջի անդամների խնդիրը եղել է Ղրիմում տարածել ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը, ինչպես նաև տեղի ռուսաստանցի մահմեդականներին հավաքագրել իրենց շարքեր։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է բջջի 6 ակտիվ անդամ։ՌԴ ԱԴԾ–ն Վրաստանի հետ սահմանին լրտեսի է ձերբակալել«Միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների բնակության վայրերից առգրավվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ–Թահրիրի» քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկություն պարունակող էլեկտրոնային կրիչներ»,– նշված է հաղորդագրությունում։Ղրիմում գտնվող ահաբեկչական այս կազմակերպության բջջի կազմակերպիչ Ռաիֆ Ֆևզիևը հունվարի 12-ին ազատազրկվել է 17 տարով։Ուժայինները ձերբակալել են Տվերի մի բնակչի, որը պատրաստվում էր միանալ Ուկրաինայի ԶՈւ-ին«Հիզբ ուտ–Թահրիր ալ–Իսլամի» ահաբեկչական խմբավորումը Ռուսաստանում արգելվել է գերագույն դատարանի` 2003 թվականի որոշմամբ։ Կազմակերպության նպատակն է ոչնչացնել ոչ մահմեդական կառավարությունները և «համաշխարհային իսլամական խալիֆայության» ստեղծման միջոցով համաշխարհային մասշտաբով հաստատել իսլամական կառավարում։Ռուսաստանի տարբեր շրջաններում «Հիզբ ուտ-Թահրիր ալ-Իսլամիի» անդամներին պարբերաբար ձերբակալում են, առավելապես Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում:
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Сотрудники ФСБ выявили и разгромили в Крыму ячейку террористической группировки "Хизб ут-Тахрир"*
Sputnik Արմենիա
Сотрудники ФСБ выявили и разгромили в Крыму ячейку террористической группировки "Хизб ут-Тахрир"*
2023-01-24T18:10+0400
true
PT1M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54252651_194:0:1450:942_1920x0_80_0_0_fc52721d1d410da9f089cbe7b25f2fb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ղրիմ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչական կազմակերպության բջիջ է ոչնչացրել Ղրիմում
Թերակղզում տվյալ բջջի գործունեությունը համակարգել են Ուկրաինայի տարածքում գտնվող կազմակերպության էմիսարները։
Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ոչնչացրել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ–Թահրիր ալ–Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջիջը։ Տեղեկությունը հայտնում է ուժային կառույցի մամուլի ծառայությունը։
Թերակղզում տվյալ կազմակերպության բջջի գործունեությունը համակարգել են Ուկրաինայի տարածքում գտնվող կազմակերպության էմիսարները։ Բջջի անդամների խնդիրը եղել է Ղրիմում տարածել ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը, ինչպես նաև տեղի ռուսաստանցի մահմեդականներին հավաքագրել իրենց շարքեր։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է բջջի 6 ակտիվ անդամ։
«Միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների բնակության վայրերից առգրավվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ–Թահրիրի» քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկություն պարունակող էլեկտրոնային կրիչներ»,– նշված է հաղորդագրությունում։
Ղրիմում գտնվող ահաբեկչական այս կազմակերպության բջջի կազմակերպիչ Ռաիֆ Ֆևզիևը հունվարի 12-ին ազատազրկվել է 17 տարով։
«Հիզբ ուտ–Թահրիր ալ–Իսլամի» ահաբեկչական խմբավորումը Ռուսաստանում արգելվել է գերագույն դատարանի` 2003 թվականի որոշմամբ։ Կազմակերպության նպատակն է ոչնչացնել ոչ մահմեդական կառավարությունները և «համաշխարհային իսլամական խալիֆայության» ստեղծման միջոցով համաշխարհային մասշտաբով հաստատել իսլամական կառավարում։
Ռուսաստանի տարբեր շրջաններում «Հիզբ ուտ-Թահրիր ալ-Իսլամիի» անդամներին պարբերաբար ձերբակալում են, առավելապես Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում: