https://arm.sputniknews.ru/20230124/katarum-alen-simvonjany-khvosel-e-hajastani-nkatmamb-adrbejani-nkrtumneric-54250392.html
Կատարում Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներից
Կատարում Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներից
Sputnik Արմենիա
Մաջլիս ալ-Շուրայի նախագահն իր հերթին անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T16:38+0400
2023-01-24T16:38+0400
2023-01-24T16:38+0400
կատար
ալեն սիմոնյան
հայաստան
պաշտոնական այց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54248267_0:42:800:492_1920x0_80_0_0_fabf979266ed2e39aaf4bd52c94b1da0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասան բին Աբդուլա ալ-Ղանիմին, հայտնում են ԱԺ-ի լրատվականից։Նշենք, որ Սիմոնյանը աշխատանքային եռօրյա այցով գտնվում է Կատարի Պետությունում։Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:Ալեն Սիմոնյանն կատարցի իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից և Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:Մաջլիս ալ-Շուրայի նախագահն իր հերթին անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Արաբ գործընկերն անդրադարձել է նաև աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական և ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները:Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության շուրջ:
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54248267_44:0:756:534_1920x0_80_0_0_a0532f70181f0baa78c29c07af23ec25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, ալեն սիմոնյան, հայաստան, պաշտոնական այց
կատար, ալեն սիմոնյան, հայաստան, պաշտոնական այց
Կատարում Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներից
Մաջլիս ալ-Շուրայի նախագահն իր հերթին անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասան բին Աբդուլա ալ-Ղանիմին, հայտնում են
ԱԺ-ի լրատվականից։ Նշենք, որ Սիմոնյանը աշխատանքային եռօրյա այցով գտնվում է Կատարի Պետությունում։
«Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- ասել է նա։
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:
Ալեն Սիմոնյանն կատարցի իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից և Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:
Մաջլիս ալ-Շուրայի նախագահն իր հերթին անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Արաբ գործընկերն անդրադարձել է նաև աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական և ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները:
Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության շուրջ: