https://arm.sputniknews.ru/20230124/hh-nakhagahy-pirunchiki-het-qnnarkel-e-erevan-praha-chverteri-verakangnman-hnaravvorutjuny-54246983.html
ՀՀ նախագահը Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա չվերթերի վերականգնման հնարավորությունը
ՀՀ նախագահը Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա չվերթերի վերականգնման հնարավորությունը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցեր։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T15:49+0400
2023-01-24T15:49+0400
2023-01-24T16:14+0400
նախագահ
չեխիա
չվերթ
հայաստան
վահագն խաչատուրյան
պետր պիրունչիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54246044_0:116:1600:1016_1920x0_80_0_0_195610d1b1185d4a942f8406fc6c13ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-չեխական առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարները։ՀՀ նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով:
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54246044_78:0:1498:1065_1920x0_80_0_0_a85d1f3c0335e0ef8e858f2de884fc01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, չեխիա, չվերթ, հայաստան, վահագն խաչատուրյան, պետր պիրունչիկ
նախագահ, չեխիա, չվերթ, հայաստան, վահագն խաչատուրյան, պետր պիրունչիկ
ՀՀ նախագահը Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա չվերթերի վերականգնման հնարավորությունը
15:49 24.01.2023 (Թարմացված է: 16:14 24.01.2023) Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-չեխական առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարները։
ՀՀ նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։
«Դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելուն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով: