https://arm.sputniknews.ru/20230124/fransiaji-nakhagahy-mi-sharq-harcer-e-qnnarkel-murad-papazjani-ev-ara-tvoranjani-het-54235587.html
Ֆրանսիայի նախագահը մի շարք հարցեր է քննարկել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հետ
Ֆրանսիայի նախագահը մի շարք հարցեր է քննարկել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հետ
Sputnik Արմենիա
Հայ համայնքի ներկայացուցիչները Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T13:18+0400
2023-01-24T13:18+0400
2023-01-24T13:31+0400
արցախ
հայաստան
էմանուել մակրոն
մուրադ փափազյան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54232679_0:84:799:533_1920x0_80_0_0_7663930ca0ed01561e3820345394cf5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին ու Մուրադ Փափազյանին և քննարկել 2022թ.–ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է «Nouvelles d'Arménie» պարբերականը։«Հայ համայնքի ներկայացուցիչները Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա և հույս հայտնել, որ այս ծայրահեղ պահին Ֆրանսիան օգնության կցուցաբերի արցախահայությանը»,– ասված է կայքում։Նրանք հուսով են, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որին սպառնում են էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։Փափազյանն ու Թորանյանը Ֆրանսիայի նախագահին են ներկայացրել նաև 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգների, Թուրքիայի կողմից դեռևս ժխտվող 500.000 հայազգի ֆրանսիացիների` իրենց սերունդների անվտանգության վերաբերյալ մտահոգությունը։Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքներին։Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։Փափազյանին վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը:Մուրադ Փափազյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ի դեմ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54232679_88:0:799:533_1920x0_80_0_0_be70790bcffb2f3b77fa976359acbaa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, էմանուել մակրոն, մուրադ փափազյան, լաչինի միջանցք
արցախ, հայաստան, էմանուել մակրոն, մուրադ փափազյան, լաչինի միջանցք
Ֆրանսիայի նախագահը մի շարք հարցեր է քննարկել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հետ
13:18 24.01.2023 (Թարմացված է: 13:31 24.01.2023) Հայ համայնքի ներկայացուցիչները Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին ու Մուրադ Փափազյանին և քննարկել 2022թ.–ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է
«Nouvelles d'Arménie» պարբերականը։
«Հայ համայնքի ներկայացուցիչները Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա և հույս հայտնել, որ այս ծայրահեղ պահին Ֆրանսիան օգնության կցուցաբերի արցախահայությանը»,– ասված է կայքում։
Նրանք հուսով են, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որին սպառնում են էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։
Փափազյանն ու Թորանյանը Ֆրանսիայի նախագահին են ներկայացրել նաև 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգների, Թուրքիայի կողմից դեռևս ժխտվող 500.000 հայազգի ֆրանսիացիների` իրենց սերունդների անվտանգության վերաբերյալ մտահոգությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքներին։
Հիշեցնենք՝ 2022 թվականի
հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Փափազյանին
վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը: