https://arm.sputniknews.ru/20230123/vektvori-harc-chka-simvonjany-em-pashtvonjaji-ajci-ev-rdi-het-haraberutjunneri-masin-54182239.html
Վեկտորի հարց չկա. Սիմոնյանը` ԵՄ պաշտոնյայի այցի և ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
Վեկտորի հարց չկա. Սիմոնյանը` ԵՄ պաշտոնյայի այցի և ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
ԱԺ խոսնակը հայտարարել է, որ անվտանգության գործող մեխանիզմները Երևանին չեն բավարարում։ 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T13:25+0400
2023-01-23T13:25+0400
2023-01-23T14:20+0400
տոյվո կլաար
հայաստան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864705_0:0:1600:901_1920x0_80_0_0_0209656182dedd50810564a167fa623b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հերթական այցը Հայաստան։Լրագրողներն ԱԺ խոսնակից հետաքրքրվեցին՝ արդյոք Բրյուսելի հետ հարաբերությունների նման ակտիվացումը չի նշանակում վեկտորի փոփոխություն` ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։Նա ընդգծեց նաև, որ գոյություն ունեցող միջոցներ իրենց չեն բավարարում։Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ են քննարկելու Տոյվո Կլաարի հետ, որը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցը լուրջ է ու անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել, այն դեպքում, երբ Երևանը հայտարարել էր, թե Բաքվի հետ այդ հարցով քննարկելու բան չունի։«Քննարկելու ենք հայության վիճակն այնտեղ և եռակողմ պայմանագրի կատարումը, ինչն ըստ էության տեղի չի ունենում։ Լաչինի միջանցքի հետ կապված ամեն ինչ քննարկված և ստորագրված է։ Նկատի ունեմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,– ասաց ԱԺ նախագահը։Հիշեցնենք՝ Տոյվո Կլաարն այսօր հայտարարել է, որ 1 օրով վերադառնում է Հայաստան։ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում էր նաև 2022–ի դեկտեմբերի 8-ին։ Մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Այս պահին ևս Արցախում գազ չկա։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864705_58:0:1478:1065_1920x0_80_0_0_98992346d22a9a4d36d80439ef0ef804.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, հայաստան, ալեն սիմոնյան
տոյվո կլաար, հայաստան, ալեն սիմոնյան
Վեկտորի հարց չկա. Սիմոնյանը` ԵՄ պաշտոնյայի այցի և ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
13:25 23.01.2023 (Թարմացված է: 14:20 23.01.2023) ԱԺ խոսնակը հայտարարել է, որ անվտանգության գործող մեխանիզմները Երևանին չեն բավարարում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հերթական այցը Հայաստան։
Լրագրողներն ԱԺ խոսնակից հետաքրքրվեցին՝ արդյոք Բրյուսելի հետ հարաբերությունների նման ակտիվացումը չի նշանակում վեկտորի փոփոխություն` ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։
«Վեկտորի հարց չկա, կա միայն անվտանգության ապահովման հարց։ Մենք բազմիցս ասել ենք` անվտանգության ապահովման և տարածքային ամբողջականության համար մենք փորձելու ենք կիրառել բոլոր միջոցները»,– նշեց քաղաքական գործիչը։
Նա ընդգծեց նաև, որ գոյություն ունեցող միջոցներ իրենց չեն բավարարում։
Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ են քննարկելու Տոյվո Կլաարի հետ, որը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցը լուրջ է ու անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել, այն դեպքում, երբ Երևանը հայտարարել էր, թե Բաքվի հետ այդ հարցով քննարկելու բան չունի։
«Քննարկելու ենք հայության վիճակն այնտեղ և եռակողմ պայմանագրի կատարումը, ինչն ըստ էության տեղի չի ունենում։ Լաչինի միջանցքի հետ կապված ամեն ինչ քննարկված և ստորագրված է։ Նկատի ունեմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,– ասաց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք՝
Տոյվո Կլաարն այսօր հայտարարել է, որ 1 օրով վերադառնում է Հայաստան։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում էր նաև 2022–ի դեկտեմբերի 8-ին։ Մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։