00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայից աջակցություն չի ստանա. Էրդողան

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՌեջեփ Թայիփ Էրդողանը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օրերս Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրման ակցիա է տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հակաթուրքական ու հակաիսլամական ակցիաներից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չպետք է Անկարայի աջակցությունը սպասի։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ Դանիայի «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանը հրկիզելու ակցիա անցկացնելու թույլտվություն էր ստացել: Ակցիան տեղի է ունեցել շաբաթ օրը։ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ստոկհոլմում Ղուրանի այրումը վկայում է Եվրոպայում իսլամաֆոբիայի, ռասիզմի ու խտրականության մասին:
«Եթե դուք թույլ եք տալիս նման ակցիաներ անցկացնել, մեզանից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցություն չեք ստանա։ Շվեդիայի ղեկավարությունը չպետք է մեր աջակցությանը սպասի», - ասել է Էրդողանը։
Մայիսի 18-ին Ուկրաինայի դեպքերի ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին դաշինքին անդամացկելու հայտեր են փոխանցել։ Սկզբում Անկարան արգելափակել էր այս հայտերի ուսումնասիրումը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում եռակողմ հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտավախությունները։
Թուրքիան հանել էր ՆԱՏՕ–ին այս երկու երկրների անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։ 2022–ի հոկտեմբերի 6-ի տվյալներով` 30 երկրից 28–ը (Թուրքիայից և Հունգարիայից բացի) արդեն իսկ դրական որոշում է կայացրել հարցի վերաբերյալ։
Լրահոս
0