https://arm.sputniknews.ru/20230123/mer-zhoghovrdi-arjan-mej-nstats-e-otar-meghedajnutjuny-meliq-mavisakaljan-54005912.html
Մեր ժողովրդի արյան մեջ նստած է օտար մեղեդայնությունը. Մելիք Մավիսակալյան
Մեր ժողովրդի արյան մեջ նստած է օտար մեղեդայնությունը. Մելիք Մավիսակալյան
Sputnik Արմենիա
Կոմպոզիտորը կարծում է, որ ռադիոն և հեռուստատեսությունը մարդիկ են «գրավել», որոնց նախկինում արգելված էր անգամ այդ շինությունների կողքով անցնել։ 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T08:55+0400
2023-01-23T08:55+0400
2023-01-23T08:55+0400
մելիք մավիսակալյան
կոմպոզիտոր
երաժշտություն
հայաստան
ռաբիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54001611_0:24:1600:924_1920x0_80_0_0_829ac1ebdc92a4b8dc59b07d7c5784d9.jpg
Մեր ժողովրդի արյան մեջ նստած է օտար երգարվեստը, օտար մեղեդայնությունը։ Շատ քիչ են մնացել մարդիկ, որ հասկանում, հետաքրքրվում և սիրում են հայկական մեղեդիները, օրինակ՝ Կոմիտասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը։Կոմպոզիտորի խոսքով` ներկայում հայ ժողովուրդը տարված է ժամանակակից կոչվող երաժշտությամբ, որտեղ ոճային տեսակետից գերիշխում են և՛ արաբական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական նոտաները։Նա ցավով նշում է, որ այսօր` այդ արգելքները հանելուն զուգահեռ ռադիոն և հեռուստատեսությունը մարդիկ են գրավել, որոնց նախկինում արգելված էր անգամ այդ հաստատությունների կողքով անցնել։Կոմպոզիտորներն էլ մերօրյա իրականությունում չեն կարողանում աշխատել, որովհետև նրանց ստեղծագործությունների պահանջը չկա, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակներում էր, երբ կար պահանջարկ, կային ստեղծագործությունների պատվերներ, որը կազմակերպվում էր պետական ձևերով և պետական միջոցներով։«Հիմա ստեղծագործությունը փող չի բերում, հիմա միայն «ռաբիս» երաժշտությունն է, որը ժողովրդի մեջ շատ տարածված է»,–նշեց կոմպոզիտորը։«Ռաբիսի» հանդեպ համատարած այդ պահանջարկը, Մավիսակալյանի խոսքով, հանգեցրել է նրան, որ հարևանները արդեն բողոքում են, թե հայերն իրենց երաժշտությունն են վերցրել։«ժողովուրդն ընդունում է այդ ամենը. երբ միացնում ես հեռուստացույցը՝ արաբաթուրքական ռիթմերով, մելիզմներով երաժշտություն է։ Ալիքներ կան՝ առավոտից երեկո այդ երաժշտությունն են հաղորդում։ Ես ելք չեմ տեսնում, հույս չունեմ, որ որևէ բան կարող է փոխվի, մեր հայկականը կա, բայց այն այդքան մեծ տարածում չունի»,–ընդգծեց դիրիժորը։85-ամյա կոմպոզիտորը երանությամբ է հիշում խորհրդային տարիները նշելով, որ հենց այդ ժամանակաշրջանում մեծ երաժշտական հարստություն է ստեղծվել, սակայն մտահոգություն է հայտնում, որ այն վտանգված է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54001611_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c00def3dd960df1412b78b14ec8d5dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մելիք մավիսակալյան, կոմպոզիտոր, երաժշտություն, հայաստան, ռաբիս
մելիք մավիսակալյան, կոմպոզիտոր, երաժշտություն, հայաստան, ռաբիս
Մեր ժողովրդի արյան մեջ նստած է օտար մեղեդայնությունը. Մելիք Մավիսակալյան
Կոմպոզիտորը կարծում է, որ ռադիոն և հեռուստատեսությունը մարդիկ են «գրավել», որոնց նախկինում արգելված էր անգամ այդ շինությունների կողքով անցնել։
Մեր ժողովրդի արյան մեջ նստած է օտար երգարվեստը, օտար մեղեդայնությունը։ Շատ քիչ են մնացել մարդիկ, որ հասկանում, հետաքրքրվում և սիրում են հայկական մեղեդիները, օրինակ՝ Կոմիտասին,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը։
Կոմպոզիտորի խոսքով` ներկայում հայ ժողովուրդը տարված է ժամանակակից կոչվող երաժշտությամբ, որտեղ ոճային տեսակետից գերիշխում են և՛ արաբական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական նոտաները։
«Ժամանակին, երբ ես ռադիոյում աշխատում էի, խստագույն արգելք էր դրված, որ նման երաժշտությունը հանկարծ չմտնի ռադիո, չհնչի ռադիոյով։ Դրա մեջ մեծ դեր կատարեց այն ժամանակվա երաժշտական գլխավոր խմբագիր Արմեն Հովհաննիսյանը. ամեն ինչ արեց, որ մաքրվի դա, մնա զուտ հայկականը»,–ասաց Մավիսակալյանը։
Նա ցավով նշում է, որ այսօր` այդ արգելքները հանելուն զուգահեռ ռադիոն և հեռուստատեսությունը մարդիկ են գրավել, որոնց նախկինում արգելված էր անգամ այդ հաստատությունների կողքով անցնել։
Կոմպոզիտորներն էլ մերօրյա իրականությունում չեն կարողանում աշխատել, որովհետև նրանց ստեղծագործությունների պահանջը չկա, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակներում էր, երբ կար պահանջարկ, կային ստեղծագործությունների պատվերներ, որը կազմակերպվում էր պետական ձևերով և պետական միջոցներով։
«Հիմա ստեղծագործությունը փող չի բերում, հիմա միայն «ռաբիս» երաժշտությունն է, որը ժողովրդի մեջ շատ տարածված է»,–նշեց կոմպոզիտորը։
«Ռաբիսի» հանդեպ համատարած այդ պահանջարկը, Մավիսակալյանի խոսքով, հանգեցրել է նրան, որ հարևանները արդեն բողոքում են, թե հայերն իրենց երաժշտությունն են վերցրել։
«ժողովուրդն ընդունում է այդ ամենը. երբ միացնում ես հեռուստացույցը՝ արաբաթուրքական ռիթմերով, մելիզմներով երաժշտություն է։ Ալիքներ կան՝ առավոտից երեկո այդ երաժշտությունն են հաղորդում։ Ես ելք չեմ տեսնում, հույս չունեմ, որ որևէ բան կարող է փոխվի, մեր հայկականը կա, բայց այն այդքան մեծ տարածում չունի»,–ընդգծեց դիրիժորը։
85-ամյա կոմպոզիտորը երանությամբ է հիշում խորհրդային տարիները նշելով, որ հենց այդ ժամանակաշրջանում մեծ երաժշտական հարստություն է ստեղծվել, սակայն մտահոգություն է հայտնում, որ այն վտանգված է։