https://arm.sputniknews.ru/20230123/inchpes-e-pvokhvel-hajastani-partqy-2012-2022-tvakannerin-infvografika-54217235.html
Հայաստանի պետական պարտքն աճել է. ինչպես է այն փոխվել 2012-2022 թվականներին
Հայաստանի պետական պարտքն աճել է. ինչպես է այն փոխվել 2012-2022 թվականներին
Sputnik Արմենիա
Հայաստանի պետական պարտքը զգալիորեն աճել է ճգնաժամային իրավիճակներում. 2015-16-ին, ապա` 2020-2021-ին։ 2022-ին տնտեսական աճը օգնեցին էապես նվազեցնել 15 տոկոսով... 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T20:29+0400
2023-01-23T20:29+0400
2023-01-23T20:50+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
պարտք
հնա (համախառը ներքին արդյունք)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54217633_142:47:1269:681_1920x0_80_0_0_5e4378910a2e23d22d6f436b6d26eb11.png
Հայաստանի պետական պարտքն աճել է․ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ֆիննախի տրամադրած տվյալներից: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով:Մի փոքր հետ գնանք. 2010-ականների սկզբին ՀՀ կառավարության պարտքը ՀՆԱ–ի 40%–ից ցածր էր։ 2014-2015 թթ. ճգնաժամամային վիճակը (կապված Ռուսաստան–Արևմուտք փոխադարձ սանկցիաների, ինչպես նաև` նավթի գնանկման հետ) վատթարացրել է իրավիճակը նաև Հայաստանում։ Անհրաժեշտություն էր առաջացել նոր վարկեր ներգրավել, և 2016-ին պետպարտքի մակարդակը գերազանցեց ՀՆԱ–ի 50%–ը։ Դրանից հետո իշխանությունները հաստատել են պարտքի կառավարման ավելի մանրակրկիտ ուղեցույցներ։ Ըստ այդմ, սահմանափակվել է բյուջետային վարկերի ծավալը (աշխատավարձերի, թոշակների և այլ ընթացիկ ծախսերի վճարման համար)։ Առավելությունը տրվել է կապիտալ շինարարության ծրագրերին, որոնք հիմքեր են ստեղծում ապագա տնտեսական աճի համար։2019-ին տնտեսական աճը հասավ այն մակարդակի, որ որոշվեց ամբողջությամբ հրաժարվել բյուջետային վարկերից։ Սակայն 2020-ի ճգնաժամային իրավիճակը ստիպեց իշխանություններին դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին և այլ վարկատուներին` բյուջեի ծախսերը հոգալեու համար, և պարտքը հատեց ՀՆԱ–ի 60% մակարդակը։Այդուհանդերձ, 2022–ի արդյունքներով սպասվում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազում` մինչև շուրջ 51%։ Պատճառներից մեկը դրամի արժևորումն է դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Ի հետևանք` մարումնեի համար նախատեսված դրամային միջոցները արտարժութային արտահայտությամբ աճել են։ Սակայն հիիմնական պատճառը, այնուամենայնիվ, տնտեսության առաջանցիկ աճն է. պարտքի ծավալն աճել է 5%–ով, մինչդեռ անվանական ՀՆԱ–ն, ըստ սպասումների` 19%–ով։ Համեմատության համար պետք է օգտագործել հենց անվանական ՀՆԱ–ն, որում չկա գնաճի գործոնը (քանի որ այն չկա նաև պետպարտքի վճարներում)։ Հայաստանում նվազագույն աշխատավարձն աճել է․ տվյալներ՝ մերձավոր արտերկրի երկրների վերաբերյալՆշենք նաև, որ պարտքի վիճակագրությունում նշվում է միայն կառավարության պարտքը, ոչ թե Կենտրոնական բանկի։ Պատճառները երկուսն են։ Նախ` ԿԲ–ն ինքն է պատասխանատու իր պարտքի համար (պետական բյուջեից այն չի մարվում)։ Երկրորդը` այդ պարտքի մի մասը ներգրավվում է կառավարության երաշխիքներով (այսինքն, այդ պարտքը ևս նշելու դեպքում նույն գումարները կհաշվարկվեն կրկնակի)։Հավելենք` վերջին տարիներին աճել է նաև ներքին պարտքի տեսակարար կշիռը (պարտատոմսերի տեսքով), շնորհիվ դրա որոշակի առավելությունների։ Մի կողմից, դրա պարտքային բեռը մոտ եռակի բարձր է, քան միջինում արտարժութային վարկերի մոտ, սակայն մյուս կողմից ներքին պարտքի մարումները շրջանառվում են երկրի տնտեսության ներսում և դուրս չեն գնում։ Բացի այդ, ներքին պարտատերերի հետ ավելի հեշտ է պայմանավորվել պարտքի վերակառուցման մասին (չնայած դեռևս նման անհրաժեշտություն չի առաջացել)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54217633_242:0:1168:695_1920x0_80_0_0_8d87681d85aea43b7b549d58ff75dc86.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, հայաստան, պարտք, հնա (համախառը ներքին արդյունք), инфографика
ինֆոգրաֆիկա, հայաստան, պարտք, հնա (համախառը ներքին արդյունք), инфографика
Հայաստանի պետական պարտքն աճել է. ինչպես է այն փոխվել 2012-2022 թվականներին
20:29 23.01.2023 (Թարմացված է: 20:50 23.01.2023) Հայաստանի պետական պարտքը զգալիորեն աճել է ճգնաժամային իրավիճակներում. 2015-16-ին, ապա` 2020-2021-ին։ 2022-ին տնտեսական աճը օգնեցին էապես նվազեցնել 15 տոկոսով ավելացած պարտքի բեռը։
Հայաստանի պետական պարտքն աճել է․ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ֆիննախի տրամադրած տվյալներից: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով:
Մի փոքր հետ գնանք. 2010-ականների սկզբին ՀՀ կառավարության պարտքը ՀՆԱ–ի 40%–ից ցածր էր։ 2014-2015 թթ. ճգնաժամամային վիճակը (կապված Ռուսաստան–Արևմուտք փոխադարձ սանկցիաների, ինչպես նաև` նավթի գնանկման հետ) վատթարացրել է իրավիճակը նաև Հայաստանում։ Անհրաժեշտություն էր առաջացել նոր վարկեր ներգրավել, և 2016-ին պետպարտքի մակարդակը գերազանցեց ՀՆԱ–ի 50%–ը։ Դրանից հետո իշխանությունները հաստատել են պարտքի կառավարման ավելի մանրակրկիտ ուղեցույցներ։ Ըստ այդմ, սահմանափակվել է բյուջետային վարկերի ծավալը (աշխատավարձերի, թոշակների և այլ ընթացիկ ծախսերի վճարման համար)։ Առավելությունը տրվել է կապիտալ շինարարության ծրագրերին, որոնք հիմքեր են ստեղծում ապագա տնտեսական աճի համար։
2019-ին տնտեսական աճը հասավ այն մակարդակի, որ որոշվեց ամբողջությամբ հրաժարվել բյուջետային վարկերից։ Սակայն 2020-ի ճգնաժամային իրավիճակը ստիպեց իշխանություններին դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին և այլ վարկատուներին` բյուջեի ծախսերը հոգալեու համար, և պարտքը հատեց ՀՆԱ–ի 60% մակարդակը։
Այդուհանդերձ, 2022–ի արդյունքներով սպասվում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազում` մինչև շուրջ 51%։ Պատճառներից մեկը դրամի արժևորումն է դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Ի հետևանք` մարումնեի համար նախատեսված դրամային միջոցները արտարժութային արտահայտությամբ աճել են։ Սակայն հիիմնական պատճառը, այնուամենայնիվ, տնտեսության առաջանցիկ աճն է. պարտքի ծավալն աճել է 5%–ով, մինչդեռ անվանական ՀՆԱ–ն, ըստ սպասումների` 19%–ով։ Համեմատության համար պետք է օգտագործել հենց անվանական ՀՆԱ–ն, որում չկա գնաճի գործոնը (քանի որ այն չկա նաև պետպարտքի վճարներում)։
Նշենք նաև, որ պարտքի վիճակագրությունում նշվում է միայն կառավարության պարտքը, ոչ թե Կենտրոնական բանկի։ Պատճառները երկուսն են։ Նախ` ԿԲ–ն ինքն է պատասխանատու իր պարտքի համար (պետական բյուջեից այն չի մարվում)։ Երկրորդը` այդ պարտքի մի մասը ներգրավվում է կառավարության երաշխիքներով (այսինքն, այդ պարտքը ևս նշելու դեպքում նույն գումարները կհաշվարկվեն կրկնակի)։
Հավելենք` վերջին տարիներին աճել է նաև ներքին պարտքի տեսակարար կշիռը (պարտատոմսերի տեսքով), շնորհիվ դրա որոշակի առավելությունների։ Մի կողմից, դրա պարտքային բեռը մոտ եռակի բարձր է, քան միջինում արտարժութային վարկերի մոտ, սակայն մյուս կողմից ներքին պարտքի մարումները շրջանառվում են երկրի տնտեսության ներսում և դուրս չեն գնում։ Բացի այդ, ներքին պարտատերերի հետ ավելի հեշտ է պայմանավորվել պարտքի վերակառուցման մասին (չնայած դեռևս նման անհրաժեշտություն չի առաջացել)։