https://arm.sputniknews.ru/20230123/hh-akh-qartughary-em-hatuk-nerkajacucchi-het-qnnarkel-e-lachini-mijancqi-teman-54213862.html
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի թեման
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի թեման
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T19:12+0400
2023-01-23T19:12+0400
2023-01-23T19:13+0400
հայաստան
եվրամիություն
տոյվո կլաար
արմեն գրիգորյան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54213399_0:222:1249:924_1920x0_80_0_0_73cc856f909f1271c2fa71caf2410cd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և քննարկել Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Գրիգորյանը հանդիպման մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։Ըստ Գրիգորյանի` հանդիպմանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքներըՏոյվո Կլաարն այսօր հայտնել էր, որ վերադառնում է Հայաստան հանդիպումներ ունենալու` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։ Կլաարը նշել է նաև, որ ԵՄ-ի նպատակը հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումն է։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որին իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջնացքի հարցի վերաբերյալ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այս պահին ևս Արցախում գազ չկա։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54213399_44:84:1164:924_1920x0_80_0_0_bf9484d5a275f5f1f4c300d40baaa211.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, տոյվո կլաար, արմեն գրիգորյան, լաչինի միջանցք
հայաստան, եվրամիություն, տոյվո կլաար, արմեն գրիգորյան, լաչինի միջանցք
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի թեման
19:12 23.01.2023 (Թարմացված է: 19:13 23.01.2023) Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և քննարկել Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Գրիգորյանը հանդիպման մասին գրառում է արել
ֆեյսբուքյան էջում։
«Կարևորել եմ միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն»,– գրել է նա:
Ըստ Գրիգորյանի` հանդիպմանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Տոյվո Կլաարն այսօր
հայտնել էր, որ վերադառնում է Հայաստան հանդիպումներ ունենալու` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։ Կլաարը նշել է նաև, որ ԵՄ-ի նպատակը հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումն է։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որին իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջնացքի հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։