https://arm.sputniknews.ru/20230123/glkhavvor-datakhazy-charchjani-nkatmamb-qreakan-hetapndum-harucelu-mijnvordagir-e-nerkajacrel-54181493.html
Գլխավոր դատախազը Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր է ներկայացրել
Գլխավոր դատախազը Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր է ներկայացրել
Sputnik Արմենիա
Դատախազությունը վստահեցնում է, որ Արմեն Չարչյանը 2017 թվականին կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն է ստորագրել։ 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T13:05+0400
2023-01-23T13:05+0400
2023-01-23T13:12+0400
հայաստան
արմեն չարչյան
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293791_0:11:1600:911_1920x0_80_0_0_2000c56b85ccb04ba13aff8915bce29e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։Հիշեցնենք, որ Չարչյանն անցնում է մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։Հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293791_114:0:1534:1065_1920x0_80_0_0_5a24ef87112e365d458aff5791bf030f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն չարչյան, աննա վարդապետյան
հայաստան, արմեն չարչյան, աննա վարդապետյան
Գլխավոր դատախազը Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր է ներկայացրել
13:05 23.01.2023 (Թարմացված է: 13:12 23.01.2023) Դատախազությունը վստահեցնում է, որ Արմեն Չարչյանը 2017 թվականին կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն է ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։
Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
«Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրգործով որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017-ի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը»,–ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին
միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Հիշեցնենք, որ Չարչյանն անցնում է մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։
Հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ
որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։