https://arm.sputniknews.ru/20230123/adrbejany-dem-er-ekhkhvum-lachini-harci-qnnarkmany-rubinjany-manramasner-e-hajtnum-54210481.html
Ադրբեջանը դեմ էր ԵԽԽՎ–ում Լաչինի հարցի քննարկմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնում
Ադրբեջանը դեմ էր ԵԽԽՎ–ում Լաչինի հարցի քննարկմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ իշխանություն ու ընդդիմությունը Լաչինի միջանցքի հարցում ընդհանուր մոտեցում ունեն։ 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T18:16+0400
2023-01-23T18:16+0400
2023-01-24T09:27+0400
հայաստան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ռուբեն ռուբինյան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49695907_28:0:696:376_1920x0_80_0_0_33af3c491abd6461a8e30df111b7acdb.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները ամեն ինչ անում են, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով քննարկման ժամանակ խոսի ոչ միայն հայկական պատվիրակությունը, այլ նաև այլ պատվիրակություններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։«Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլորը բարձրաձայնեն Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը, դրա հետևանքները ու կոչ անեն Ադրբեջանին անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը»,– ասաց Ռուբինյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշել է Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը քննարկել այս նստաշրջանի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա հունվարի 26-ին։Նրա խոսքով` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը իրեն հասու բոլոր գործիքներով աշխատում է, որ այս հարցն էլ ավելի միջազգայնացվի ու Ադրբեջանի վրա ճնշումն ավելանա։Ռուբինյանը նշեց նաև, որ այս հարցում ընդդիմադիր պատգամավորների հետ իշխանությունը ունի ընդհանուր մոտեցում։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Այս պահին ևս Արցախում գազ չկա։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49695907_111:0:612:376_1920x0_80_0_0_6933986ba9b54ef7ab64f6ac1862f6ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ռուբեն ռուբինյան, ադրբեջան, լաչինի միջանցք
հայաստան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ռուբեն ռուբինյան, ադրբեջան, լաչինի միջանցք
Ադրբեջանը դեմ էր ԵԽԽՎ–ում Լաչինի հարցի քննարկմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնում
18:16 23.01.2023 (Թարմացված է: 09:27 24.01.2023) Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ իշխանություն ու ընդդիմությունը Լաչինի միջանցքի հարցում ընդհանուր մոտեցում ունեն։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները ամեն ինչ անում են, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով քննարկման ժամանակ խոսի ոչ միայն հայկական պատվիրակությունը, այլ նաև այլ պատվիրակություններ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլորը բարձրաձայնեն Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը, դրա հետևանքները ու կոչ անեն Ադրբեջանին անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը»,– ասաց Ռուբինյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշել է Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը քննարկել այս նստաշրջանի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա հունվարի 26-ին։
«Չնայած ադրբեջանական պատվիրակության անդամները դեմ արտահայտվեցին այս քննարկմանը, բայց քվեարկություն եղավ, և գերակշռող մեծամասնությունը որոշեց, որ այս քննարկումը լինելու է»,– ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։
Նրա խոսքով` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը իրեն հասու բոլոր գործիքներով աշխատում է, որ այս հարցն էլ ավելի միջազգայնացվի ու Ադրբեջանի վրա ճնշումն ավելանա։
Ռուբինյանը նշեց նաև, որ այս հարցում ընդդիմադիր պատգամավորների հետ իշխանությունը ունի ընդհանուր մոտեցում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։