https://arm.sputniknews.ru/20230122/patrast-enq-khvoracnel-kapn-irani-het-organneri-pvokhpatvastman-volvortum-avanesjan-54156381.html
Պատրաստ ենք խորացնել կապն Իրանի հետ օրգանների փոխպատվաստման ոլորտում. Ավանեսյան
Պատրաստ ենք խորացնել կապն Իրանի հետ օրգանների փոխպատվաստման ոլորտում. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարն առաջարկել է Հայաստանում Իրանի դեղարտադրողների ցուցահանդես անցկացնել։ 22.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-22T11:11+0400
2023-01-22T11:11+0400
2023-01-22T11:11+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54155726_86:324:1457:1095_1920x0_80_0_0_1fb987bfd410cf95e625e58c7f9e8768.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես` ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում` հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը։ Ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։Ավանեսյանն ընդգծել է նաև դեղագործության ոլորտում գործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը։Բահրամ Էյնոլլահին նշել է, որ քաջատեղյակ է Հայաստանի բոլոր խնդիրներին և մարտահրավերներին։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ ժողովրդին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54155726_0:0:1600:1200_1920x0_80_0_0_50a03b61c43b60ad72e6211eb0ef6d07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, անահիտ ավանեսյան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, անահիտ ավանեսյան
Պատրաստ ենք խորացնել կապն Իրանի հետ օրգանների փոխպատվաստման ոլորտում. Ավանեսյան
Առողջապահության նախարարն առաջարկել է Հայաստանում Իրանի դեղարտադրողների ցուցահանդես անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես` ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում` հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը։ Ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ։ Տեղեկությունը
հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Ավանեսյանն ընդգծել է նաև դեղագործության ոլորտում գործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը։
«Հայաստանը կարող է հարթակ դառնալ Իրանի դեղագործների համար` իրենց դեղարտադրողների ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեղագործության, դեղարտադրության, ինչպես նաև դեղերի գրանցման ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բահրամ Էյնոլլահին նշել է, որ քաջատեղյակ է Հայաստանի բոլոր խնդիրներին և մարտահրավերներին։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ ժողովրդին։