00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ վնաս են տալիս ՀՀ–ին օտարերկրյա հիմնադրամները և ՀԿ-ները. Սիլվա Ադամյանի դիտարկումները

© Sputnik / Aram NersesyanՍիլվա Ադամյան
Սիլվա Ադամյան - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2023
Սիլվա Ադամյան
Բաժանորդագրվել
Պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել, որ Հայաստանում ներդրում իրականացնեն ոչ միայն «մոլեր» կառուցելու, այլ նաև գիտության ոլորտում։
Սկսած 90–ական թվականներից ՀՀ–ի համար կարևոր ոլորտները` բնապահպանությունից մինչև իրավապահ համակարգեր, հայտնվել են օտարերկրյա ձեռքերում։ Նման կարծիք Sputnik Արմենիայի եթերում հայտնեց հասարակական գործիչ, բնապահպան Սիլվա Ադամյանը` անդրադառնալով ՀՀ–ում օտարերկրյա հիմնադրամների և ՀԿ-ների գործունեությանը։
Ադամյանի խոսքով` Խորհրդային Միության փլուզումն իր հետ փլուզեց նաև համակարգերը` գիտական, իրավական, պետական... Սակայն Հայաստանում ամենաշատը տուժել է հենց գիտական ոլորտը, քանի որ պետությունն այդ ժամանակ ուղղակի ի վիճակի չէր հոգալու ոլորտի ծախսերը։ Իրավիճակը ստիպեց, որ գիտնականների, ֆիզիկոսների, կենսաբանների և քիմիկոսների մի մասը լքեն երկիրը։ Իսկ մնացած գիտնականներն էլ աշխատում էին ԳԱԱ շրջանակներում և չնչին` 10–12 հազար դրամ աշխատավարձ էին ստանում։
«Այս իրավիճակում հայտնվեցին կազմակերպություններ դրսից, որոնք ասացին` մենք ձեզ գումար կտանք, դուք սկսեք ձեր ուսումնասիրությունները կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում»,–ասաց Ադամյանը։
Նա ընդգծում է՝ հիմնականում բացվել են բնապահպանական ՀԿ–ներ, որոնք զբաղվում էին ջրի, հողի կենսաբազմազանության, մթնոլորտի խնդիրներով, իսկ կատարած ուսումնասիրություններն ու հաշվետվությունները գնում էին դուրս և հասանելի դառնում նաև պատվիրատուներին։
Այստեղ էլ հենց Ադամյանը խնդիր է տեսնում, քանի որ նման հաշվետվություններում նաև որոշակի գաղտնի տեղեկություններ կան, հետևաբար պետությունն ինքը պետք է ֆինանսավորի նման ուսումնասիրությունները՝ տեղեկատվական արտահոսք թույլ չտալու համար։
«Փաստ է, որ մարդիկ շատ լավ ու լուրջ հետազոտություններ են կատարում, բայց որ դրանք հայտնվում են մեկ ուրիշ դաշտում, միանշանակ է։ Ամբողջ աշխարհում է այդպես` ֆինանսավորումը պահանջում է հաշվետվություն, բայց աննորմալ է, որ մենք չունենք մեր ներդրողները, սակայն այդ հնարավորությունը կա մեր երկրում, տեսեք` ինչքան հարուստ մարդ ունենք ՀՀ–ում։ Այդ մարդկանց պետությունը կարող է պարտադրել, որ իրենց գումարները ներդնեն նաև գիտության մեջ»,–ասաց Ադամյանը։
Նրա կարծիքով` պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն, որ ՀՀ–ում ներդրում իրականացնող Հայաստանի քաղաքացիները դրանք իրականացնեն ոչ միայն առևտրի կենտրոններ կառուցելու, այլ նաև գիտության ոլորտում։
Զուգահեռ Ադամյանը նկատում է, որ հենց պետական կառույցները կախում ունեն դրսի գումարներից։ Որպես օրինակ նշում է՝ ոստիկանությունն էլ տարիներ շարունակ ֆինանսավորվել է դրսից, և տեսանելի դրական փոփոխություններ կան, բայց տպավորություն կա, որ մինչև դրսից փող չգա, պետությունն ինքը չի կարողանա գիտական և մնացած այլ ոլորտները պահել։
Ըստ Ադամյանի` այնուամենայնիվ նախկինում պրոֆեսիոնալ և կարևոր աշխատանքներ են իրականցվել Հայաստանում ՀԿ–ների կողմից, մասնավորապես բնապահպանական ոլորտում։ Բայց հիմա բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որոնց թիմում որևէ պրոֆեսիոնալ չկա ու որոնք զուտ մակերեսային աշխատանք են իրականացնում։
Քարկոծումները չպետք է վախեցնեն. Ռուբեն Բաբայանը` երկրում մտավորականության դերի մասին
Խոսելով Ադրբեջանում արևմտյան կազմակերպությունների կողմից հովանավորվող բնապահպանական ՀԿ–ների մասին, Ադամյանը նշեց, որ նրանք ևս աջակցություն ունեն , սակայն վերջին տարիներին այդ երկրում վերաբերմունքը փոխվել է արևմտյան դոնորներից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ։
«Այն բնապահպանները, որոնք լուրջ հարցեր են բարձրացնում կոնկրետ Ադրբեջանի տարածքում խնդիրների մասին, ուղղակիորեն ճնշման են ենթարկվում, թույլ չեն տալիս իրական վիճակը ցույց տալ, և բոլորին դուրս են հանում երկրից»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Լաչինը փակած «բնապահպաններին»` հայ բնապահպանը խորհուրդ է տալիս նրանց առաջին հերթին գնահատել, թե նավթային կառույցները ինչպիսի վնաս են հասցնում իրենց երկրի շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը ու զբաղվել զուտ իրենց երկրի խնդիրներով։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Լրահոս
0