https://arm.sputniknews.ru/20230122/hrdehic-zvohvats-zintsarajvoghneri-hamar-hvogehangstjan-karg-e-katarvel-54162968.html
Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
Sputnik Արմենիա
Միաբաններն ու հավատացյալներն աղոթել են զոհվածների հոգիների խաղաղության և հանգստության համար։ 22.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-22T16:22+0400
2023-01-22T16:22+0400
2023-01-22T16:22+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հրդեհ
զինծառայող
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54162494_0:0:1400:789_1920x0_80_0_0_6bb516b9b8abe487b6457f099fd903fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել հրդեհից զոհված զինծառայողների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։«Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար»,– նշված է հաղորդագրության համար։Հոգեհանգստյան կարգը կատարվել է Սուրբ Գայանե վանքում։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54162494_0:0:1244:933_1920x0_80_0_0_93bd9a9b92969f012f3f9fd35071ae33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հրդեհ, զինծառայող, զոհ
մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հրդեհ, զինծառայող, զոհ
Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
Միաբաններն ու հավատացյալներն աղոթել են զոհվածների հոգիների խաղաղության և հանգստության համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել հրդեհից զոհված զինծառայողների համար։ Տեղեկությունը
հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։
«Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար»,– նշված է հաղորդագրության համար։
Հոգեհանգստյան կարգը կատարվել է Սուրբ Գայանե վանքում։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։