https://arm.sputniknews.ru/20230122/hajastani-shakhmati-arajnutjan-chempivonnery-pargevatrvecin-54165203.html
Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին
Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին
Sputnik Արմենիա
Լպուտյանը նշել է, որ առաջնությունն անցնում էր լարված, և մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու։ 22.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-22T17:11+0400
2023-01-22T17:11+0400
2023-01-22T17:11+0400
շախմատ
շախմատիստ
կարեն գիլոյան
պարգևատրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54163657_0:0:1600:901_1920x0_80_0_0_5989b852cc556fc328f12c12b22c3cec.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների չեմպիոններն այսօր պարգևատրվեցին։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Պարգևատրման արարողությանը մասնակցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։«Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է։ Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ և Հայաստանի առաջնությունն անցնում է այսքան լարված պայքարում»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ պարգևատրելով կանանց 78-րդ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։Կանանց առաջնությունում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չեմպիոնի կոչումը նվաճել է կարիերայում 5-րդ անգամ՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղում միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանն է՝ 6.5 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը` 5,5 միավորով:Տղամարդկանց 83-րդ առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։«Առաջնությունը շատ հետաքրքիր ու լարված ընթացք ունեցավ․ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու»,- նշել է Սմբատ Լպուտյանը։Տղամարդկանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին և նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 6.5 միավոր: Երկրորդ տեղում գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է՝ 6 միավորով: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5–ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54163657_176:0:1600:1068_1920x0_80_0_0_3ad201db5133e2b2f0437da9b9695596.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, կարեն գիլոյան, պարգևատրում
շախմատ, շախմատիստ, կարեն գիլոյան, պարգևատրում
Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին
Լպուտյանը նշել է, որ առաջնությունն անցնում էր լարված, և մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների չեմպիոններն այսօր պարգևատրվեցին։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Պարգևատրման արարողությանը մասնակցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է։ Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ և Հայաստանի առաջնությունն անցնում է այսքան լարված պայքարում»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ պարգևատրելով կանանց 78-րդ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։
Կանանց առաջնությունում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չեմպիոնի կոչումը նվաճել է կարիերայում 5-րդ անգամ՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղում միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանն է՝ 6.5 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը` 5,5 միավորով:
Տղամարդկանց 83-րդ առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
«Առաջնությունը շատ հետաքրքիր ու լարված ընթացք ունեցավ․ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու»,- նշել է Սմբատ Լպուտյանը։
Տղամարդկանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին և նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 6.5 միավոր: Երկրորդ տեղում գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է՝ 6 միավորով: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5–ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը: