https://arm.sputniknews.ru/20230122/azdecik-kananc-mijazgajin-erkrvord-hamagumary-kanckacvi-hajastanum-54161189.html
Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը կանցկացվի Հայաստանում
Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը կանցկացվի Հայաստանում
Sputnik Արմենիա
Համագումարի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ 22.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-22T15:28+0400
2023-01-22T15:28+0400
2023-01-22T15:28+0400
համագումար
կին
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
աննա հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54160327_0:89:1024:665_1920x0_80_0_0_c69eb165c70f9a38a9271d2d888d0316.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։ Իրանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Ուստի առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը մեր երկրում կանցկացվի:Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։Հավելենք, որ Աննա Հակոբյանը համագումարում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա խոսել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման մասին, ընդգծել, որ այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Նա դիմել է մասնակից ազդեցիկ կանանց և շեշտել, որ այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:Նշենք, որ ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54160327_72:0:983:683_1920x0_80_0_0_54dd87738c45b2b1ad9e5a90e9b7c4d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համագումար, կին, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, աննա հակոբյան
համագումար, կին, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, աննա հակոբյան
Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը կանցկացվի Հայաստանում
Համագումարի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։ Իրանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական
էջում։
Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Ուստի առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը մեր երկրում կանցկացվի:
«Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։
Հավելենք, որ Աննա Հակոբյանը համագումարում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա խոսել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման մասին, ընդգծել, որ այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Նա դիմել է մասնակից ազդեցիկ կանանց և շեշտել, որ այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:
Նշենք, որ ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։