https://arm.sputniknews.ru/20230121/uzum-em-maghtel-ev-hramajel-vor-dzer-dzerqy-kasharqi-chkpchi-pashinjany-tavushi-pareknerin-54150537.html
Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին
Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Տավուշ է այցելել և ներկա գտնվել պարեկային ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T19:52+0400
2023-01-21T19:52+0400
2023-01-21T20:08+0400
պարեկային ծառայություն
նիկոլ փաշինյան
տավուշ
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54150375_0:0:1670:940_1920x0_80_0_0_53179ca44f69009a8dcca88fd58a90a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տավուշի մարզում այսօրվանից պարեկային ծառայության անցնողներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել և հրամայել է կաշառք չվերցնել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։Վարչապետը վստահեցրել է, որ ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վարձատրվողներից են։Պարեկներին կաշառք առաջարկելու դեպքերով դատավճիռներն են կայացվել. ՀՀ դատախազությունՆա պարեկներին ասել է, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` նրան վատություն չեն անում, այլ հակառակը`լավություն են անում ինչպես նրան, այնպես էլ հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով նրանց առաջնահերթ պարտականությունն է։Փաշինյանը հավելել է, որ շուտով արդեն կունենանք ոստիկանության գվարդիա, քրեական ոստիկանություն, հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և պարեկային ծառայություն։Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված կլինի իրավակարգը:Հիշեցնենք, որ այսօր վարչապետն այցելել էր նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզեր, որոնցում նույնպես տրվել է պարեկային ծառայության մեկնարկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54150375_0:0:1484:1113_1920x0_80_0_0_c207019459ed6366dc2af37b5e0c1f5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարեկային ծառայություն, նիկոլ փաշինյան, տավուշ, վարչապետ
պարեկային ծառայություն, նիկոլ փաշինյան, տավուշ, վարչապետ
Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին
19:52 21.01.2023 (Թարմացված է: 20:08 21.01.2023) Նիկոլ Փաշինյանը Տավուշ է այցելել և ներկա գտնվել պարեկային ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տավուշի մարզում այսօրվանից պարեկային ծառայության անցնողներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել և հրամայել է կաշառք չվերցնել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի
ֆեյսբուքյան էջից։
«Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք»,–պարեկային ծառայության մեկնարկի առիթով Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ ասել է նա։
Վարչապետը վստահեցրել է, որ ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վարձատրվողներից են։
Նա պարեկներին ասել է, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` նրան վատություն չեն անում, այլ հակառակը`լավություն են անում ինչպես նրան, այնպես էլ հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով նրանց առաջնահերթ պարտականությունն է։
Փաշինյանը հավելել է, որ շուտով արդեն կունենանք ոստիկանության գվարդիա, քրեական ոստիկանություն, հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և պարեկային ծառայություն։
Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված կլինի իրավակարգը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետն այցելել էր նաև
Արագածոտնի,
Կոտայքի,
Գեղարքունիքի մարզեր, որոնցում նույնպես տրվել է պարեկային ծառայության մեկնարկը։