00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը երկիր. «արդեն իմաստ չունի»

© AP Photo / Virginia MayoԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ստոկհոլմում անցկացվել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության համախոհների բողոքի ակցիան, որի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ վիրավորական արտահայտություններ և ժեստեր էին թույլ տվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ հունվարի 27-ին կայանալիք իր շվեդ գործընկերոջ այցը չեղարկվել է, քանի որ այն արդեն իմաստ չունի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը մտադիր էր Անկարայում քննարկել ՆԱՏՕ–ին Ստոկհոլմի անդամակցության հայտը, որը Թուրքիան մինչ օրս չի վավերացրել։
«Այն փուլում, որին հասել ենք, Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի այցի կարևորությունն ու իմաստն այլևս կորել է։ Այդ իսկ պատճառով մենք այն չեղարկել ենք», – Աքարի խոսքերն է մեջբերում Haberturk հեռուստաալիքը։
Ավելի վաղ Ստոկհոլմում անցկացվել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության համախոհների բողոքի ակցիան, որի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ վիրավորական արտահայտություններ և ժեստեր էին թույլ տվել։
Այդ դեպքերից հետո թուրքական խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղարկել էր Անկարա իր շվեդ գործընկերոջ նախատեսված այցը։ Թուրքիայի նախագահի փաստաբանը ակցիայի հետ կապված դիմում էր ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, քրեական գործ է հարուցվել։ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրյոմը հայտարարել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության ակցիան կարող է բարդացնել ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության հայտը Անկարայի կողմից վավերացնելու գործընթացը։
Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար
Մայիսի 18-ին Ուկրաինայի դեպքերի ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին դաշինքին անդամացկելու հայտեր են փոխանցել։ Սկզբում Անկարան արգելափակել էր այս հայտերի ուսումնասիրումը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում եռակողմ հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտավախությունները։
Թուրքիան հանել էր ՆԱՏՕ–ին այս երկու երկրների անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։ 2022–ի հոկտեմբերի 6-ի տվյալներով` 30 երկրից 28–ը (Թուրքիայից և Հունգարիայից բացի) արդեն իսկ դրական որոշում է կայացրել հարցի վերաբերյալ։
Լրահոս
0