https://arm.sputniknews.ru/20230121/teghamasajin-bzhishknery-ksksen-dzandzracnel-mez-arvoghjapahutjan-nakhararutjan-nvor-tsragiry-54112392.html
Տեղամասային բժիշկները կսկսեն «ձանձրացնել» մեզ. առողջապահության նախարարության նոր ծրագիրը
Տեղամասային բժիշկները կսկսեն «ձանձրացնել» մեզ. առողջապահության նախարարության նոր ծրագիրը
Sputnik Արմենիա
Բժիշկներն ու բուժքույրերը բոնուսներ կստանան՝ կախված այն բանից, թե ինչքան հետևողականորեն են նրանք ուղղորդում հիվանդներին նեղ մասնագետների մոտ: 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T09:55+0400
2023-01-21T09:55+0400
2023-01-21T09:55+0400
պոլիկլինիկա
հայաստան
բժիշկ
բուժքույր
աշխատավարձ
հիվանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/05/24359402_0:0:1600:901_1920x0_80_0_0_29c95db379df058f74f62aadba9c0bbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տեղամասային բժիշկների և բուժքույրերի խթանման նոր ծրագիրը մեկնարկում է 2023 թվականին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։Հայաստանում ամբուլատոր օղակում ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձը կախված է նրանց մոտ գրանցված քաղաքացիների թվից։ Այնուամենայնիվ, այս դեպքում բժիշկները անընդհատ հիվանդությունների ստուգման անհրաժեշտության մասին հիշեցնելու խթան չունեն, մնում է ապավինել բժիշկների բարեխղճությանը։Օրինակ՝ քաղաքացու մոտ շաքարախտ է հայտնաբերվել։ Դրանից հետո պետք է ուղղորդել հիվանդին մասնագիտացված բժիշկների մոտ: Բայց շատերը չեն ուզում ևս մեկ անգամ հիվանդանոց գնալ և շաբաթներով, ամիսներով հետաձգում են դա։ Հետևաբար, եթե բժիշկը համառորեն «մշակում» է հիվանդին (իր իսկ բարօրության համար) և, այնուամենայնիվ, ուղարկում է նրան նեղ մասնագետի մոտ, նա հնարավորինս բարձր հավելավճար կստանա:Թե որ հիվանդներին և ինչ ստուգումների մասին պետք է հիշեցնել, կախված է սեռից և տարիքից (ստուգումները որոշելու համար հատուկ տեխնիկա կա՝ 32 ցուցանիշով)։ Երևանի պոլիկլինիկաներում նոր ռենտգեն սարքեր կտեղադրվեն. ի՞նչ բարեփոխումներ են արվումԿառավարության ծրագրի համաձայն` մինչև 2026 թվականը բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում։ Այս տարի բժիշկներին մինչև 50%, աշխատավարձի բարձրացում ստանալու հնարավորություն է տրվել, բուժքույրերին՝ մինչև 25%: Այժմ տեղամասային թերապևտի միջին աշխատավարձը կազմում է 235 հազար դրամ, իսկ բուժքրոջինը՝ 120 հազար դրամ։ Հարկերն ու վճարումներ հանած` այդ աշխատավարձերը կազմում են մոտ 170 ու 87 հազար դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/05/24359402_21:0:1441:1065_1920x0_80_0_0_d2365d86b33936bdd7575d9e49ee33d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոլիկլինիկա, հայաստան, բժիշկ, բուժքույր, աշխատավարձ, հիվանդ
պոլիկլինիկա, հայաստան, բժիշկ, բուժքույր, աշխատավարձ, հիվանդ
Տեղամասային բժիշկները կսկսեն «ձանձրացնել» մեզ. առողջապահության նախարարության նոր ծրագիրը
Բժիշկներն ու բուժքույրերը բոնուսներ կստանան՝ կախված այն բանից, թե ինչքան հետևողականորեն են նրանք ուղղորդում հիվանդներին նեղ մասնագետների մոտ:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տեղամասային բժիշկների և բուժքույրերի խթանման նոր ծրագիրը մեկնարկում է 2023 թվականին: Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Հայաստանում ամբուլատոր օղակում ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձը կախված է նրանց մոտ գրանցված քաղաքացիների թվից։ Այնուամենայնիվ, այս դեպքում բժիշկները անընդհատ հիվանդությունների ստուգման անհրաժեշտության մասին հիշեցնելու խթան չունեն, մնում է ապավինել բժիշկների բարեխղճությանը։
Այժմ բժիշկների համար ուզում են նյութական խթան ստեղծել. նրանք աշխատավարձի բարձրացում կստանան սկրինինգային հետազոտությունների քանակով, որոնք իրենց «կցված» քաղաքացիներն անցել են պոլիկլինիկաներում։ Հաշվի կառնվի նաև այն, թե որքան հետևողականորեն են բժիշկները դրական ախտորոշումներով հիվանդներին ուղարկում նեղ մասնագետների մոտ։
Օրինակ՝ քաղաքացու մոտ շաքարախտ է հայտնաբերվել։ Դրանից հետո պետք է ուղղորդել հիվանդին մասնագիտացված բժիշկների մոտ: Բայց շատերը չեն ուզում ևս մեկ անգամ հիվանդանոց գնալ և շաբաթներով, ամիսներով հետաձգում են դա։ Հետևաբար, եթե բժիշկը համառորեն «մշակում» է հիվանդին (իր իսկ բարօրության համար) և, այնուամենայնիվ, ուղարկում է նրան նեղ մասնագետի մոտ, նա հնարավորինս բարձր հավելավճար կստանա:
Թե որ հիվանդներին և ինչ ստուգումների մասին պետք է հիշեցնել, կախված է սեռից և տարիքից (ստուգումները որոշելու համար հատուկ տեխնիկա կա՝ 32 ցուցանիշով)։
Կառավարության ծրագրի համաձայն` մինչև 2026 թվականը բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում։ Այս տարի բժիշկներին մինչև 50%, աշխատավարձի բարձրացում ստանալու հնարավորություն է տրվել, բուժքույրերին՝ մինչև 25%: Այժմ տեղամասային թերապևտի միջին աշխատավարձը կազմում է 235 հազար դրամ, իսկ բուժքրոջինը՝ 120 հազար դրամ։ Հարկերն ու վճարումներ հանած` այդ աշխատավարձերը կազմում են մոտ 170 ու 87 հազար դրամ։